24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ԼՂՀ ԱԳ նախարարը հանդիպել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը մարտի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գերատեսչության պատվիրակությանը՝  արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանի գլխավորությամբ: Տեղի են ունեցել երկու հանրապետությունների ԱԳՆ ներկայացուցիչների խորհրդակցություններ՝ միջգերատեսչական համագործակցության տարբեր ասպեկտների, մասնավորապես, հյուպատոսական ծառայության հարցերի վերաբերյալ: Հանդիպման մասնակիցները նշել են նման խորհրդակցությունների օգտակարությունն ու գործնական նշանակությունը: ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայություն […]

Օրակարգում՝ Բոլոնիայի գործընթացը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը աշխատանքային երկօրյա այցով մեկնել է Բրյուսել: Այցի շրջանակում նախատեսվում է նախարարի հանդիպումը Եվրահանձնաժողովի կրթության և մշակույթի հարցերի պատասխանատուների հետ: Կքննարկվեն 2012-2015 թվականներին Հայաստանի Հանրապետության կողմից Բոլոնիայի գործընթացի քարտուղարության ստանձման և Հայաստանում 2015 թվականին Բոլոնիայի գործընթացում ներգրավված պետությունների նախարարական գագաթաժողովի անցկացմանն  առնչվող մի շարք հարցեր:  

Սերժ Սարգսյանը պատասխանել է Րաֆֆի Հովհաննիսյանին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պատասխանել է “Ժառանգություն” կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի նամակին: Նամակում մասնավորապես ասված է. “Հարգելի՛ պարոն Հովհաննիսյան, Շնորհակալ եմ մեր հանդիպման ժամանակ արված իմ առաջարկությունը վերջապես ընդունելու և Ձեր մտքերը թղթին հանձնելու ու փոխանցելու համար: Որքան էլ ինձ հասցեագրված գրավոր նյութը հեռու է պետության և պետական իշխանության ձևավորման վերաբերյալ պատշաճ պատկերացումներից և […]

Սիրիայի նախագահին սպանե՞լ են /վիդեո/

“Reuters” գործակալության  թղթակից Էմի Ֆերիս-Ռոտմանն թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, թե Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը մահացել է: Ըստ այդ տեղեկության` Սիրիայի նախագահին իբր թե սպանել է նրա թիկնապահը` իրանցի Մեհդի Յակոբին: Ասադի դին տեղափոխել են Դամասկոսի հիվանդանոցներից մեկը, որի մուտքերը եւ շրջակայքը փակել են սիրիական զինված ուժերը: Տեղեկությունն անմիջապես տարածվել է ողջ համացանցում, սակայն այն […]

Սիրիական ընդդիմությունը չի ընդունում իր առաջնորդի հրաժարականը

Սիրիայի ընդդիմադիր Ազգային կոալիցիան չի ընդունել Ահմեդ Մուազ ալ-Հաթիբի հրաժարականը: Նա կմնա ընդդիմադիրների առաջնորդը մինչեւ հաջորդ հանդիպումը, որի անցկացման ժամկետը դեռեւս հայտնի չէ, հաղորդում է “CNN”-ը: Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգի դեմ դեռեւս պայքարող կոալիցիայի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ “ալ-Հաթիբիին հաջողվել է ընդդիմության մասնատված խմբավորումները  հավաքել դժվար ժամանակներում, ինչպես նաեւ արժանանալ ժողովրդի հավանությանը եւ […]

Երթեւեկելի են, բայց…

 Հայաստանի արտակարգ իրավիճակների  նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 25-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դժվարանցանելի են Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Վայք-Սիսիան ավտոճանապարհի Սարավանի հատվածը, Արարատի մարզի Տիգրանաշեն-Զանգակատուն (Քյարքիի ոլորաններ), Շիրակի մարզի Աշոցք, Լանջիկ-Մարալիկ ավտոճանապարհները: Փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման […]

Անդաստանի արարողություն եւ մանուկների օրհնություն Էջմիածնում /ֆոտո/

Մարտի 24-ին` Ծաղկազարդի տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Առավոտյան ժամերգությունից հետո, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Անդաստանի արարողություն եւ մանուկների օրհնության կարգ: Մայր Տաճարում տոնի առիթով մատուցված Ս. Պատարագի ավարտին Վեհափառ Հայրապետն օրհնեց Մայր Աթոռի Էօռնեկյան հանրակրթական դպրոցի սաներին եւ արարողությանը մասնակից մանուկներին: Արարողությունից հետո Նորին Սրբությունն իր օրհնությունն […]

Տարոն Մարգարյանը մասնակցել է շաբաթօրյակին

Մարտի 23–ին Երեւանում մեկնարկել են գարնանային շաբաթօրյակները։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շաբաթօրյակին հետեւել է տարբեր վարչական շրջաններում, այցելել նաեւ համալիր սանմաքրման կարիք ունեցող վայրեր, որոնք բնակիչները ժամանակ առ ժամանակ վերածում են խրոնիկ աղբավայրերի։ Զեյթուն վարչական շրջանում քաղաքապետը հետեւել է երկաթգծի եւ գերեզմանատան հարակից տարածքի մաքրման աշխատանքներին, որին ներգրավված անհարժեշտ տեխնիկայով տարածքը մաքրվել է տարիներով կուտակված աղբից, […]

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը շնորհավորել է

Օդերեւութաբանության միջազգային օրվա կապակցությամբ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել հիդրոմետ ծառայության աշխատակիցներին: Ուղերձում մասնավորապես նշվում է. “Մարտի 23-ին Հայաստանում, ինչպես նաեւ ամբողջ աշխարհում նշվում է օդերեւութաբանի մասնագիտական տոնը: Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ եւ Ձեր ծառայության բոլոր աշխատակիցներին տոնի կապակցությամբ: Բնական աղետներով լի մեր երկրում ձեր ամենօրյա, հետեւողական ու սրտացավ […]

Արտակարգ պատահարներ

Ընկել է բարձությունից Ըստ արտակարգ իրավիճակների կայք-էջի, մարտի 23-ին, ժամը 12.48-ին տեղեկատվություն է ստացվել, որ Նոր Նորքի 4-րդ զանգվածի Բակունցի 1-ին նրբանցքում` սպորտդպրոցում, շինարարական աշխատանքներ իրականացնելիս, 1962 թ. ծնված Ն. Մանուկյանն ընկել է մոտ 3 մետր բարձրությունից: Վերջինս տեղափոխվել է “ՍԲ. Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոն, որտեղ եւ մահացել է: Քամի Մարտի 23-ին, ժամը 11.20-ին տեղեկատվություն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

Ամենաընթերցված