24 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Արտակարգ պատահարներ

Ընկել է բարձությունից Ըստ արտակարգ իրավիճակների կայք-էջի, մարտի 23-ին, ժամը 12.48-ին տեղեկատվություն է ստացվել, որ Նոր Նորքի 4-րդ զանգվածի Բակունցի 1-ին նրբանցքում` սպորտդպրոցում, շինարարական աշխատանքներ իրականացնելիս, 1962 թ. ծնված Ն. Մանուկյանն ընկել է մոտ 3 մետր բարձրությունից: Վերջինս տեղափոխվել է “ՍԲ. Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոն, որտեղ եւ մահացել է: Քամի Մարտի 23-ին, ժամը 11.20-ին տեղեկատվություն […]

Հարցաքննվել է ԱԺ տարածք ապօրինի մուտք գործած Վրեժ Գալստյանի մայրը

2013 թվականի մարտի 22-ին ԱԺ տարածք ապօրինի մուտք գործած Վրեժ Գալստյանը  դեռ չի հարցաքննվել: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանը: Հարցաքննվել է Վրեժի մայրը: Նա հայտնել է, որ տղան հոգեկան հիվանդ է եւ մեկ տարի առաջ բուժվել է հոգեբուժարանում: Տռուզյանը տեղեկացրեց, որ նախաքննական մարմինը համապատասխան գերատեսչությունից պահանջել է նրա հոգեկան վիճակի […]

Մարտի 17-ից 23-ը շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 350 անգամ

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, մարտի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ  350 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձավկել է ավելի քան 2000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդին եւ շփման գծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել մարտական […]

Կանգնեցնենք տուբերկուլոզը մեր կյանքի ընթացքում

1882 թվականի մարտի 24-ին գերմանացի մանրէաբան Ռոբերտ Կոխը հայտարարեց տուբերկուլոզի հարուցչի հայտնաբերման մասին։ Դրանից 111 տարի անց` 1993 թվականից ի վեր մարտի 24-ը ողջ աշխարհում նշվում է որպես Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օր: ՀՀ առողջապահության նախարարության “Տուբերկուլոզի դեմ պայքարի 2007-2015 թվականների ազգային ծրագրի” շրջանակներում իրականացված միջոցառումների արդյունքում վերջին տարիներին Հայաստանում արձանագրվել է տուբերկուլոզի  համաճարակաբանական իրավիճակի […]

Իսրայելը Թուրքիայից ներողություն է խնդրել

Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուն ներողություն է խնդրել Թուրքիայից “Ազատության տորմիղի” միջադեպի համար, հաղորդում է “Эхо Москвы” ռադիոկայանը: Նրա խոսքով` իսրայելցի զինծառայողների գրոհի “ողբերգական հետեւանքները” կանխամտածված չէին: Նա նաեւ ափսոսանք է հայտնել մարդկային կորուստների համար եւ նշել, որ Իսրայելը պատրաստ է փոխհատուցում վճարել զոհվածների ընտանիքներին: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է ներողությունը եւ համաձայնել, որ 2 […]

Հանդիպում Ազգային ժողովում

Մարտի 22-ին ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը հանդիպեց հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը: Ողջունելով ներկաներին՝ Հակոբ Հակոբյանը կարեւորեց նման քննարկումները օրենսդրությունը կատարելագործելու առումով եւ հույս հայտնեց, որ նման նախաձեռնությունները շարունակական կլինեն: Հանդիպման ընթացքում ՀԿ-ների ներկայացուցիչներն անդրադարձան “Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների […]

Տարոն Մարգարյանը Արաբկիրում էր

Արաբկիր վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ ծանոթացել է Արաբկիրի թիվ 33 գրադարանում իրականացվող ջեռուցման ծրագրի ընթացքին: 2013թ-ին մայրաքաղաքում ամբողջությամբ լուծում կստանա նաեւ գրադարանների ջեռուցման խնդիրը: Տարեկան ծրագրով քաղաքապետարանի ենթակայության 36 գրադարաններից դեռեւս չջեռուցվող 16 գրադարանները կապահովվեն անահատական ջեռուցմամբ, ինչն իր հերթին կնպաստի ընթերցասեր հասարակության համար գրադարաններում հարմարավետ պայմանների ապահովմանը. “2012թ-ին […]

Օտարերկրյա փորձագետները խորհրդատվություն են տրամադրում ՀՀ զինված ուժերին

Մարտի 18-ից 22-ն ընկած ժամանակահատվածում հերթական այցով Հայաստանում էր գտնվում ՀՀ զինված ուժերի անձնակազմի կառավարման ոլորտի բարեփոխումներին օժանդակող Ամերիկայի Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի համատեղ խորհրդատվական խումբը: Այցի շրջանակում խորհրդատվական խումբը հնգօրյա քննարկումներ է անցկացրել անձնակազմի կառավարման ոլոտի բարեփոխումների համար պատասխանատու ՀՀ պաշտպանության համակարգի աշխատանքային խմբի հետ: Քննարկումների ընթացքում կարծիքներ են փոխանակվել պաշտպանական բարեփոխումների այս […]

Հարուցվել է քրեական գործ

2013 թվականի մարտի 22-ին՝ ժամը 14։50-ի սահմաններում, քաղաքացի Վ.Գալստյանը, չենթարկվելով անվտանգության ծառայության ծառայողների օրինական պահանջներին, դիմադրություն է ցույց տվել եւ ապօրինի մուտք  գործել ՀՀ Ազգային ժողովի տարածք, ապա դանակ գործադրելու սպառնալիքով փորձել է մուտք գործել նաեւ ԱԺ վարչական շենք։  Նա չի ենթարկվել անվտանգության աշխատակիցների օրինական պահանջներին եւ իր ապօրինի գործողությունները չի դադարեցրել նաեւ նախազգուշական կրակոցից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված