24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Մեդվեդեւը հանձնարարել է Հայաստանի հետ ռազմա-տեխնիկական համագործակցության պայմանագիր ստորագրել

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հանձնարարել է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմա-տեխնիկական համագործակցության պայմանագիր ստորագրել, գրում է “ИТАР-ТАСС”-ը: Նա հավանության է արժանացրել ՌԴ ՊՆ-ի կողմից ներկայացված, ԱԳՆ-ի հետ համաձայնեցրած եւ հայկական կողմի հետ նախապես մշակած պայմանագրի նախագիծը: Նշենք, որ փետրվարին 2 երկրների միջեւ ռազմական եւ ռազմա-տեխնիկական համագործակցության ներկա վիճակը եւ հեռանկարները Հայաստանի ռազմա-քաղաքական բարձրագույն ղեկավարության հետ […]

ՌԴ ՊՆ ներկայացուցիչը Հայաստանում է

2013թ. մարտի 20-ին աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի օգնական, գեներալ-գնդապետ Վալերի Եվնևիչի գլխավորած պատվիրակությունը: Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի են ունեցել գեներալ-գնդապետ Վալերի Եվնևիչի հանդիպումները ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի և ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի  հետ: Հայ-ռուսական երկկողմ բանակցությունների ընթացքում քննարկվել են […]

Օջալանը հանդես կգա Անկարայի հետ հաշտեցման մասին հայտարարությամբ

Բանտարկության մեջ գտնվող Քրդստանի Աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանն այսօր` մարտի 21-ին, կհայտարարի հրադադարի եւ Անկարայի հետ խաղաղ բանակցություններ սկսելու մասին, հաղորդում է “Hurriyet”-ը: Հայտարարությունը կընթրեցվի 2 լեզուներով` քրդերեն եւ թուրքերեն: Թերթը նշում է, որ այս հայտարարությունը պետք է որ կարեւոր քայլ հանդիսանա Անկարայի եւ քրդերի միջեւ 28 տարվա հակամարտությունը դադարեցնելու հարցում:  ՔԱԿ-ը զինված հակամարտություն […]

ՀՀ նախագահը շնորհավորել է Հայաստանի քրդական համայնքին

ՀՀ նախագահը շնորհավորել է Հայաստանի քրդական համայնքին Նավրոզի առթիվ. “Գարնանային այս գեղեցիկ տոնը թող մեր քրդական ողջ համայնքի համար լինի երջանկաբեր: Մաղթում եմ հաջողություններ ձեր գործերում և մշակութային և այլ ձեռնարկներում: Մենք հպարտանում ենք մեր երկրի քուրդ քաղաքացիներով և նրանց արձանագրած հաջողություններով: Նաև արձանագրում ենք այն խնդիրները, որոնք առկա են ինչպես ձեզ, այնպես էլ մեր […]

ԵՄ գլխավոր բանակցողը հանդիպեց ԱԱԽ քարտուղարին

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունեց Հայաստան-Եվրոպական Միություն Ասոցացման համաձայնագրի բանակցություններին եվրոպական կողմի գլխավոր բանակցող, ԵՄ Եվրոպական արտաքին գործերի ծառայության Արևելյան Եվրոպայի տնօրեն, Գունար Վիգանդի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան էր ժամանել բանակցությունների 12-րդ լիագումար նիստին մասնակցելու նպատակով: Ողջունելով հյուրերին՝ Արթուր Բաղդասարյանը նշեց, որ 2010թ. հուլիսից մեկնարկած Ասոցացման համաձայնագրի բանակցությունները երկկողմ ջանքերի շնորհիվ արդեն […]

Տարոն Մարգարյանը Աջափնյակում էր

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հերթական աշխատանքային շրջայցի ընթացքում հետեւել է քաղաքապետարանի 2013 թվականի ծրագրերով Աջափնյակ վարչական շրջանում իրականացվող աշխատանքների ընթացքին: Քաղաքապետին ներկայացնելով բակային տարածքներում  ընթացող բարեկարգման համալիր աշխատանքներն ու նախատեսվող ծրագրերը, վարչական շրջանի ղեկավարը զեկուցել է, որ դրանք ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Շինարարների 15/1, 15/2 եւ Հալաբյան 51, 53 շենքերի բակերում տարածքներն արդեն նախապատրաստվում […]

Հայաստան-Եվրամիություն Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններում զգալի առաջընթաց կա. ԱԺ նախագահ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մարտի 20-ին ընդունեց Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Գունար Վիգանդի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով Գունար Վիգանդին եւ պատվիրակության անդամներին՝ ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի բանակցությունների 12-րդ փուլին մասնակցելու նպատակով Երեւան ժամանելու կապակցությամբ, Հովիկ Աբրահամյանն իր գոհունակությունը հայտնեց, որ ներկա բանակցություններում դրական արդյունք […]

Ֆրանսիայում ստեղծվել է Բարեկամության շրջանակ ԼՂՀ-ի հետ

2013թ. մարտի 19-ին, Փարիզում Ֆրանսիայի Հանրապետության տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող մի խումբ քաղաքական գործիչներ, Խորհրդարանի պատգամավորներ եւ սենատորներ հայտարարել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետության) հետ Բարեկամության շրջանակի ստեղծման մասին։ Այս կապակցությամբ  նրանք հանդես են եկել հատուկ հայտարարությամբ, որում բարձր գնահատելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի եւ իշխանությունների հետեւողական ջանքերը՝ ուղղված ազատ եւ ժողովրդավարական հասարակության կերտմանը, […]

Օբաման առաջին անգամ իր նախագահության ընթացքում Իսրայելում է

Մարտի 20-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման որպես նախագահ առաջին անգամ մեկնել է Իսրայել: Նրա այցը համընկել է Բենյամին Նետանյահուի ղեկավարության ներքո Իսրայելի նոր կառավարության երդմնակալության արարողության հետ, հաղորդում է “Ալ-Ջազիրա”-ն: Օբամայի եռօրյա այցի օրակարգում հանդիպումներն են վարչապետ Նետանյահուի, ընդդիմության ղեկավարի հետ, ինչպես նաեւ մի քանի թանգարանների եւ հուշարձանների այցելությունները, մամլո ասուլիսներ եւ ելույթներ, ընթրիքներ եւ […]

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Իրանի նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադին եւ Իրանի Իսլամական Հանրապետության հոգեւոր առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեին՝ իրանական ամանորի՝ Նովրուզի կապակցությամբ: Հանրապետության ղեկավարը հույս է հայտնել, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ արդյունավետ համագործակցությունը նոր տարում կշարունակի ծառայել երկու երկրների ժողովուրդների բարեկամության ավելի խորացմանը եւ տարածաշրջանի կայունության ամրապնդմանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի