24 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Տարոն Մարգարյանը խորհրդակցություն էր հրավիրել

Մարտի 8-ից ապրիլի 7-ը հայտարարված  “Ձեզ համար կանայք”  անվճար բուժօգնության ակցիայի շրջանակում նախորդ շաբաթ համաբուժարաններ է դիմել 429 կին, որոնցից 399 հետազոտություններ է անցել սրտաբանության եւ աչքի կլինիկաներում, 18-ը վիրահատվել է: Ակցիայի շրջանակում այսօրվանից համաբուժարաններ կարող են դիմել նաեւ գինեկոլոգիական խնդիրներ ունեցող կանայք եւ ստանալ համապատասխան անվճար բժկական օգնություն: Այս մասին զեկուցվել է Երեւանի քաղաքապետարանում […]

ԱՄՆ Կոնգրեսում նշվել է արցախյան ազատամարտի 25-րդ տարելիցը

Ամերիկյան Կոնգրեսի անդամները, դիվանագիտական կորպուսը եւ հայ համայնքի առաջնորդներն ու ակտիվիստները մարտի 13-ին Կապիտոլիումում նշեցին արցախյան ազատամարտի 25-րդ տարելիցը. հաղորդում է Ամերիկայի Հայկական Համագումարը: Կոնգրեսում Հայկական խնդիրներով զբաղվող խմբի կողմից կազմակերպված այս միջոցառմանը ելույթով հանդես եկան ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդվարդ Ռոյսը, ներկայացուցիչ Ադամ Շիֆը, խմբի նորանշանակ համանախագահ Մայքլ Գրիմը եւ համանախագահ Ֆրենկ […]

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը քվեարկության է դրվել

Ֆրանսիայում եւս մեկ անգամ փորձում են Հայոց ցեղասպանությանժխտումը քրեականացնող օրինագիծ անցկացնել: Այն քվեարկության է դրված “Newsring” կայքում: Մեզնից ընդամենը պահանջվում է սեղմել “OUI”` “այո”: Որեւէ գրանցում քվեարկության համար հարկավոր չէ: Քվեարկել կարող եք այստեղ`  http://www.newsring.fr/societe/165-faut-il-une-loi-sur-le-genocide-armenien Հիշեցնենք, որ 2012-ին Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեի ներկայացրած` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացոնղ օրինագիծն ընդունվեց Ազգային ժողովի եւ Սենատի […]

Հրադադարի ռեժիմը խախտվել է 250 անգամ

ԼՂՀ պաշտպանության բանակի  օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձավկել է ավելի քան 1200 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված համարժեք գործողությունների արդյունքում հակառակորդի ակտիվությունը կասեցվել է:

Համանախագահները հանդիպելու են Սերժ Սարգսյանին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մարտի 21-ին կայցելեն Երևան։ Նույն օրը նրանց կընդունի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը։ Բանակցություններ կկայանան ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։ Այս մասին Henaran.am-ին տեղեկացնում են արտաքին գործերի նախարարությունից:

Տարոն Մարգարյանը` Շուշիին

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԼՂՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում, պատվիրակության անդամների հետ այցելել է Արցախի մշակութային մայրաքաղաք  Շուշի: Շուշեցիների եւ Շուշիի քաղաքապետ Վլադիկ Կասյանի ջերմ ընդունելությունից հետո, Տարոն Մարգարյանը վերջինի ուղեկցությամբ շրջել է Վազգեն Սարգսյանի անունը կրող հրապարակում, ծաղիկներ դրել Սպարապետի հուշարձանին եւ զրուցել բնակիչների հետ: Օգտվելով առիթից Շուշիի քաղաքապետ Վլադիկ Կասյանը իր եւ շուշեցիների […]

Տարոն Մարգարյանը հանդիպեց Արցախի նախագահին

 Արցախ կատարած պաշտոնական այցի շրջանակում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Արցախի նախագահը, ողջունելով Երեւանի եւ Ստեփանակերտի քաղաքապետարանների միջեւ հարաբերությունների զարգացման ընթացքն ու ընդլայնման եւ խորացման գործնական միտումները` կարեւորել է Երեւանի հետ բազմակողմանի համագործակցությունը՝ այն համարելով օգտակար թե Ստեփանակերտի, թե, առհասարակ, Արցախի համար: “Շատ կարեւոր է, որ Երեւան-Ստեփանակերտ համագործակցությունը չի […]

Նաեւ “Ժենգյալով հաց” փառատոն. Տարոն Մարգարյանը Ստեփանակերտում է

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ԼՂՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ, քննարկել երկու մայրաքաղաքների միջեւ հարաբերությունների խորացման եւ փոխշահավետ համագործակցության նպատակով 2012 թվականի սեպտեմբերին ստորագրված համաձայնագրի շրջանակում իրականացված աշխատանքներն ու հետագա ծրագրերը: Ողջունելով Տարոն Մարգարյանին՝ Սուրեն Գրիգորյանը նախ շնորհակալություն է հայտնել այցելության համար եւ նկատել, որ ԼՂՀ մայրաքաղաքը ամենասերտ եւ […]

Խորհրդակցություն Ազգային ժողովում

Մարտի 15-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարեց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Քննարկվեցին հինգերորդ գումարման Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ ԱԺ մարտի 18-21-ի չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 9 հարց: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել […]

ՀԱՊԿ շատբի պետը հյուրընկալվել էր Սերժ Սարգսյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբի նորանշանակ պետ Ալեքսանդր Ստուդենիկինին: Նախագահը հաջողություններ է մաղթել Ալեքսանդր Ստուդենիկինին պաշտոնավարման ընթացքում: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի հզորացման և Միացյալ շտաբի գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի