Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական գիր է հղել Հռոմի նորընտիր Սրբազան Քահանայապետին

Մարտի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Ա Պապին` Հռոմի եպիսկոպոս եւ Կաթոլիկ Եկեղեցու առաջնորդ ընտրվելու առիթով: Հայրապետական շնորհավորագրում մասնավորաբար ասվում է. “Սիրեցյալ եղբայր ի Քրիստոս, Սուրբ Պետրոսի Աթոռի գահակալ ընտրվելու բերկրալի առիթով Ձերդ Սրբությանն ենք հղում եղբայրական սիրո մեր ջերմ ողջյունները եւ շնորհավորանքները: […]