18 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Ջավախքի վերականգնողական կենտրոնում տոն էր/ֆոտո/

 Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությանը կից գործող վերականգնողական կենտրոնի սաները անակնկալ էին պատրաստել իրենց մայրերին՝ սեփական ձեռքերով պատրաստած շնորհավորական բացիկներ եւ ծաղիկներ: Երեխաները  բանաստեղծություններով արտահայտեցին իրենց սերն ու քնքշանքը ծնողների հանդեպ, որով հուզեցին մայրերին:Միջոցառմանը երեխաները պատրաստվել էին մեկ ամիս շարունակ: Վերականգնողական կենտրոնի սաներին օգնեցին Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությանը կից գործող “Պուրպիկ” տիկնիկային թատրոնի պատանի դերասանները: Ջավախքի […]

ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու

 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` մարտի 14-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում կանցկացնի ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրի մերձակայքում:   ԼՂՀ տարածքից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն /Չեխիա/ եւ Եվգենի Շարովը /Ուկրաինա/, ինչպես նաեւ ԵԱՀԿ բարձր մակարդակի […]

Աժ նախագահը ցավակցել է

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հեռագիր է ուղղել նկարիչ Հակոբ Հակոբյանի մահվան առիթով: “Սրտի խոր ցավով տեղեկացա ՀՀ ժողովրդական նկարիչ, պետական մրցանակի դափնեկիր Հակոբ Հակոբյանի մահվան մասին: Հայկական մշակույթը կորցրեց իր հիմնասյուներից մեկին, ով իր ստեղծագործությամբ կամրջում էր տարբեր ժամանակներ եւ որի ստեղծած մշակութային արժեքները պատկանում են համայն մարդկությանը: Նա այն արվեստագետն էր, ով շարունակելով […]

Դարձան վարդապետեր

Մարտի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ վարդապետական թեզերի բանավոր պաշտպանություն: Մասնավոր վարդապետության աստիճանի համար թեզ էին ներկայացրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ Տ. Գաբրիել աբեղա Սարգսյանը (“Տերունական աղոթքի հայ միջնադարյան մեկնությունները”), Տ. Տարոն աբեղա Ղուլիկյանը (“Ախթալայի եւ Քոբայրի վանքերը (Պատմաեկեղեցական եւ դավանական պատկանելության քննություն)”), Տ. Շահե աբեղա Անանյանը (“Իմաստություն եւ Աստվածաշունչ. Իմաստության կերպարն […]

Դեսպան Նազարյանի նամակը` ուղղված ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին

Խոջալուի դեպքերը շահարկելու եւ այդ առթիվ Նյու Յորքում ադրբեջանական կողմի ամոթալի քարոզչության մասին օրերս ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը նամակով դիմեց կազմակերպության Գլխավոր քարտուղարին: Մարտի 8-ին տարածվեց ՀՀ դեսպանի այդ նամակը որպես ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի եւ Անվտանգության խորհրդի փաստաթուղթ, որում մասնավորապես նշվում է, որ “Դժբախտաբար, վերջերս Ադրբեջանը շահարկում է Խոջալուի դեպքերը` ուժգնացնելու համար իր […]

ՄԹ-ը ԼՂ խնդրի լուծումը միայն խաղաղ ճանապարհով է տեսնում

Մարտի 11-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Միացյալ Թագավորության ԱԳ նախարարի տեղակալ Սայմոն Ֆրեյզերին: Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, որ առավել քան քսանամյա դիվանագիտական հարաբերությունների պատմության արդյունքում կողմերի միջեւ համագործակցությունը կայուն հիմքերի վրա է դրվել եւ կա երկկողմանի շահագրգռվածություն այն էլ ավելի խորացնելու եւ ընդլայնելու: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ փոխնախարար Ֆրեյզերը նշեց, որ գնալով աճում է […]

Բրազիլիան շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնմամբ

Մարտի 11-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Երեւանում աշխատանքային այցելությամբ գտնվող Բրազիլիայի փոխարտգործնախարար Վերա Մաշադոյին։ Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ Հայաստանը կարեւորում է հայ-բրազիլական հարաբերությունների զարգացումը եւ վստահություն հայտնեց, որ երկուստեք ջանքերով հնարավոր է առավել արդյունավետ օգտագործել երկկողմ հարաբերությունների ընդլայնման ներուժը։ Նախարարի խոսքերով այդ նպատակով անհրաժեշտ է ջանքեր գործադրել ամրապնդելու իրավապայմանագրային դաշտը, խորացնելու […]

Ցավակցել է Դաշնակցությունը

Խոր վշտով ընդունեցինք հայ կերպարվեստի կաղնու` ՀՀ Ժողովդական նկարիչ Հակոբ Հակոբյանի կորստյան լուրը: Արվեստագետ, ում ճակատագիրը մեր ժողովրդի պատմության խտացումն էր` գաղթականություն, հայրենադարձություն, անցնող գրեթե մեկ հարյուրամյակի վերապրում: Մարդ, ում կտավներում, իր վերապրած կյանքի նման խտացված էր մեր ժողովուրդն ու Հայաստանը: Մինչեւ վերջ էլ նա իր Հայրենիքի ճակատագրով ապրողն էր: Նրա գործը, նրա քաղաքացիական կեցվածքը […]

ՄԹ վարչապետի շնորհավորագիրը հանձնեց Սերժ Սարգսյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Միացյալ Թագավորության արտաքին գործերի մշտական փոխքարտուղար Սայմոն Ֆրեյզերին: Նախագահը ողջունել է բարձրաստիճան հյուրին եւ նրա այցը Հայաստան լավ հնարավորություն համարել հայ-բրիտանական հարաբերությունների օրակարգն ու զարգացման հեռանկարները քննարկելու համար: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է փոխշահավետ բոլոր բնագավառներում Միացյալ Թագավորության հետ հարաբերությունների զարգացմամբ: Սայմոն […]

Մեզ մնում է միայն հուսալ, որ պարոն Հովհաննիսյանը սթափ գիտակցում է երկխոսության դե-ֆակտո մերժման ճանապարհի վտանգները

ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը պարզաբանել է արդյոք Սերժ Սարգսյանը նախատեսում է հանդիպել Րաֆֆի Հովհաննիսյանին: “Գիտե՞ք, երեկ ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարը զանգահարել է պարոն Հովհաննիսյանին հենց հանդիպման պաշտոնական հրավերը փոխանցելու համար: Մենք ափսոսանքով ենք արձանագրում պարոն Հովհաննիսյանի մերժումը՝ հանդիպելու և մանրամասն ու համակողմանի քննության առնելու առկա բոլոր հարցերը: Մեզ մնում է միայն հուսալ, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի