24 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

ՄԹ-ը ԼՂ խնդրի լուծումը միայն խաղաղ ճանապարհով է տեսնում

Մարտի 11-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Միացյալ Թագավորության ԱԳ նախարարի տեղակալ Սայմոն Ֆրեյզերին:

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, որ առավել քան քսանամյա դիվանագիտական հարաբերությունների պատմության արդյունքում կողմերի միջեւ համագործակցությունը կայուն հիմքերի վրա է դրվել եւ կա երկկողմանի շահագրգռվածություն այն էլ ավելի խորացնելու եւ ընդլայնելու:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ փոխնախարար Ֆրեյզերը նշեց, որ գնալով աճում է Միացյալ Թագավորության հետաքրքրվածությունը Հայաստանի հետ տարբեր բնագավառներում փոխգործակցության սերտացմամբ եւ իր այցը եւս մեկ քայլ է այդ ուղղությամբ:

Նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Միացյալ Թագավորության կողմից տարիների ընթացքում Հայաստանում իրականացվող բարեփոխումներին ցուցաբերած աջակցությունը: Նախարարը նաեւ հավելեց, որ վերջին շրջանում հատկապես բարձր մակարդակի քաղաքական երկխոսության եւ առեւտրատնտեսական հարաբերությունների ոլորտներում ակտիվություն է նկատվում:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները:

Անդրադարձ կատարվեց միջազգային եւ տարածաշրջանային մի շարք կարեւոր խնդիրների: Նախարար Նալբանդյանը հյուրին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, իսկ փոխնախարար Ֆրեյզերը իր հերթին նշեց, որ Միացյալ Թագավորությունը խնդրի լուծումը տեսնում է միայն խաղաղ ճանապարհով եւ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ձեռնարկվող ջանքերին:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ