17 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Աժ նախագահը ցավակցել է

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հեռագիր է ուղղել նկարիչ Հակոբ Հակոբյանի մահվան առիթով:

“Սրտի խոր ցավով տեղեկացա ՀՀ ժողովրդական նկարիչ, պետական մրցանակի դափնեկիր Հակոբ Հակոբյանի մահվան մասին:

Հայկական մշակույթը կորցրեց իր հիմնասյուներից մեկին, ով իր ստեղծագործությամբ կամրջում էր տարբեր ժամանակներ եւ որի ստեղծած մշակութային արժեքները պատկանում են համայն մարդկությանը: Նա այն արվեստագետն էր, ով շարունակելով հայկական կերպարվեստի ավանդույթները, մեծ ներդրում ունեցավ նաեւ Հայաստանի ժամանակակից արվեստի զարգացման գործում”:

Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել է նաեւ բժիշկ-վիրաբույժ, ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի մահվան կապակցությամբ:  “Հայկական բժշկությունը կորցրեց բժշկի ու մանկավարժի, գիտնականի եւ մի անձնավորության, ով մինչեւ կյանքի վերջին օրերը շարունակում էր աշխատել նույն եռանդով եւ նվիրումով՝ նպաստելով հայկական բժշկության ու առողջապահական համակարգի զարգացմանը, իր գիտելիքներն ու հարուստ փորձը փոխանցելով բժիշկների մի քանի սերունդների: Սուրեն Ավդալբեկյանը ոչ միայն փայլուն գիտնական էր, այլեւ hրաշալի մարդ, ով մեծ հարգանք ու համակրանք էր վայելում իր շրջապատում:

Հայտնում եմ իմ խորին ցավակցությունը Հակոբ Հակոբյանի եւ Սուրեն Ավդալբեկյանի բոլոր հարազատներին ու մերձավորներին”:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ