25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Սարգսյան-Պուտին հանդիպման օրակարգը

Այսօր` մարտի 11-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ: Դա կլինի ՀՀ նախագահի առաջին արտասահմանյան այցը փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններից հետո: ՌԴ նախագահի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, վաղը` մարտի 12-ին, ՀՀ նախագահը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Բանակցությունների արդյունքում նախատեսվում է քննարկել քաղաքական, առեւտրա-տնտեսական եւ հումանիտար համագործակցության հետագա զարգացումը, ինչպես նաեւ […]

Փակ ճանապարհներ կան

Մարտի 10-ին` ժամը 11.00-ի դրությամբ, թույլ տեսանելիության եւ բքի պատճառով  փակ են Սելիմի լեռնանցքը, Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը: Շիրակի եւ Սյունիքի մարզերի որոշ հատվածներում նկատվում է ամպամածություն: Միջպետական, հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով եւ ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը վարորդներին […]

Միքայել Մինասյանը նշանակվել է Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան

Վ. Չիտեչյանն ազատվել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից: Այս մասին Henaran.am-ին հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: ”Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ. Վիգեն ՉԻՏԵՉՅԱՆԻՆ ազատել Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից”,-նշվում է Սերժ Սարգսյանի հրամանագրում: ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Մ. Մինասյանը նշանակվել […]

Ազատամարտիկների կանանց ու փոքրամասնությունների կին ներկայացուցիչների համար

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ՝ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում ներկայացում դիտելու էին հրավիրվել Հայրենիքին իրենց ծառայությունը մատուցած արցախյան պատերազմի մասնակից և հերոսամարտում զոհված ազատամարտիկների ընտանիքների կանայք, ինչպես նաև երևանաբնակ ազգային փոքրամասնությունների համայնքների անդամների։ Ներկայացումից առաջ, Տարոն Մարգարյանի անունից քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը 23 կանանց պարգևատրել է Երևանի քաղաքապետի պատվոգրերով՝ Հայրենիքին մատուցած ծառայությունների, ինչպես […]

Սերժ Սարգսյանն ընդունել է ՍԴՀԿ ատենապետին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանին, վարչության անդամ Վազգեն Կալթակճյանին և ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ Գևորգ Պերկուպերկյանին: Հանդիպման սկզբում ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետն իր և կուսակցության ղեկավար մարմնի անունից շնորհավորել է Նախագահ Սերժ Սարգսյանին՝ վերընտրվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել պաշտոնավարման երկրորդ ժամանակահատվածում: Սեդրակ Աճեմյանը բարձր է […]

800 կրակոց` 7 օրում

ԼՂՀ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձավկել է ավելի քան 800 կրակոց:  ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված քայլերի արդյունքում հակառակորդի ակտիվությունը կասեցվել է:

9 զոհ, 14 վիրավոր` Աֆղանստանում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում

Առնվազն 9 մարդ զոհվել եւ 14-ը վիրավոր են Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում, հաղորդում է “Reuters”-ը: Պայթյունը տեղի է ունեցել շաբաթ առավոտյան մայրաքաղաքի կենտրոնում գտնվող պաշտպանության նախարարության շենքի մոտ: Պայթուցիկը գործարկել է ահաբեկիչ-մահապարտը, ով հեծանիվով է երթեւեկելիս եղել: ՊՆ ներկայացուցչի խոսքով` բոլոր զոհերը քաղաքացիական անձինք են:  Հատկանշական է, որ ահաբեկչությունը տեղի է ունեցել ԱՄՆ պաշտպանության […]

Կաթողիկոսը Մեծ Բրիտանիա է մեկնել

Մարտի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց Մեծ Բրիտանիայի հայոց թեմ թեմական-եկեղեցական հարցերով:  Այցի ընթացքում Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա նաև Մայր Աթոռ Ս. Էջմիածնի բարերարների հետ: Henaran.am-ին տեղեկացնում է Մայր Աթոռի մամլո դիվանը: 

Ձմեռային անվադողերից դեռ մի հրաժարվեք

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 9-ին` ժամը 11.00-ի դրությամբ, թույլ տեսանելիության և բքի պատճառով  փակ են Սելիմի լեռնանցքը, Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը: Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Միջպետական, հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով և ավազով մշակման […]

Հռոմի պապի ընտրության օրը նշանակված է

Նոր Հռոմի պապի ընտրության կոնկլավը նշանակված է երեքշաբթի` մատի 12-ին, գրում է “Утро.ru”-ն:  Քվեարկությանը կմասնակցեն 80 տարեկանից ցածր բոլոր կարդինալները: 115 կարդինալները Սիքստինյան կապելլայում կքվեարկեն օրական 4 անգամ այնքան ժամանակ, մինչեւ որ թեկնածուներից մեկը չհավաքի ձայների անհրաժեշտ քանակությունը` 2/3-ը` պլյուս մեկ ձայն: Քվեաթերթիկները քվեարկությունից հետո այրվում են եւ Սիքստինյան կապելլայից սու ծուխ է բարձրանում: Երբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի