15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Ազատամարտիկների կանանց ու փոքրամասնությունների կին ներկայացուցիչների համար

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ՝ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում ներկայացում դիտելու էին հրավիրվել Հայրենիքին իրենց ծառայությունը մատուցած արցախյան պատերազմի մասնակից և հերոսամարտում զոհված ազատամարտիկների ընտանիքների կանայք, ինչպես նաև երևանաբնակ ազգային փոքրամասնությունների համայնքների անդամների։

Ներկայացումից առաջ, Տարոն Մարգարյանի անունից քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը 23 կանանց պարգևատրել է Երևանի քաղաքապետի պատվոգրերով՝ Հայրենիքին մատուցած ծառայությունների, ինչպես նաև ժողովուրդների բարեկամությանն ուղղված գործունեության համար։

Կանանց միջազգային օրվա կապակցությամբ՝ նարկայացումանը ներկա 700 կանայք ներկայացումից հետո քաղաքապետի անունից նաև նվերներ են ստացել։ Սա տոնական այս օրերին սոցիալական տարբեր խմբերին ուղղված մեկնարկային միջոցառումն էր։  

Henaran.am-ին տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը:

 

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ