01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

9 զոհ, 14 վիրավոր` Աֆղանստանում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում

Առնվազն 9 մարդ զոհվել եւ 14-ը վիրավոր են Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում, հաղորդում է “Reuters”-ը:

Պայթյունը տեղի է ունեցել շաբաթ առավոտյան մայրաքաղաքի կենտրոնում գտնվող պաշտպանության նախարարության շենքի մոտ: Պայթուցիկը գործարկել է ահաբեկիչ-մահապարտը, ով հեծանիվով է երթեւեկելիս եղել: ՊՆ ներկայացուցչի խոսքով` բոլոր զոհերը քաղաքացիական անձինք են: 

Հատկանշական է, որ ահաբեկչությունը տեղի է ունեցել ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելի` Քաբուլ կատարած այցելության ժամանակ: Պայթյունի ժամանակ, սակայն, նա քաղաքի մեկ այլ մասում է գտնվել:

Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել “Թալիբան” շարժումը, որի գրոհայինները հայտարարել են, որ ահաբեկչական ակտն իսկապես ուղղված է եղել Հեյգելի դեմ: Նրանց խոսքով` իրենք այդպես ցույց են տվել Հեյգելին, որ կարող են գրոհել Քաբուլը նույնիսկ այն ժամանակ, երբ այնտեղ բարձրաստիճան պաշտոնյաներ են գտնվում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ