15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Միքայել Մինասյանը նշանակվել է Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան

Վ. Չիտեչյանն ազատվել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից: Այս մասին Henaran.am-ին հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:

”Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.

Վիգեն ՉԻՏԵՉՅԱՆԻՆ ազատել Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից”,-նշվում է Սերժ Սարգսյանի հրամանագրում:

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Մ. Մինասյանը նշանակվել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին: ”Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.

Միքայել ՄԻՆԱՍՅԱՆԻՆ նշանակել Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վատիկան)”,-ասված է հրամանագրում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ