18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՄԹ վարչապետի շնորհավորագիրը հանձնեց Սերժ Սարգսյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Միացյալ Թագավորության արտաքին գործերի մշտական փոխքարտուղար Սայմոն Ֆրեյզերին:

Նախագահը ողջունել է բարձրաստիճան հյուրին եւ նրա այցը Հայաստան լավ հնարավորություն համարել հայ-բրիտանական հարաբերությունների օրակարգն ու զարգացման հեռանկարները քննարկելու համար: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է փոխշահավետ բոլոր բնագավառներում Միացյալ Թագավորության հետ հարաբերությունների զարգացմամբ:

Սայմոն Ֆրեյզերը հանդիպման սկզբում Նախագահ Սերժ Սարգսյանին է փոխանցել ՀՀ նախագահի ընտրությունների կապակցությամբ իր երկրի վարչապետ Դեյվիդ Քամերոնի շնորհավորական նամակն ու անձնական շնորհավորանքը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՄԹ-Հայաստան երկկողմ հարաբերություններին, Հայաստանի եվրամերձեցման գործընթացին վերաբերող հարցեր, անդրադարձել նաեւ տարածաշրջանային խնդիրներին:

ՄԹ արտաքին գործերի մշտական փոխքարտուղարի խնդրանքով Նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի գործարար եւ ներդրումային միջավայրը, տնտեսական բարեփոխումների ուղղությամբ իրականացված ու ընթացիկ աշխատանքները, ինչպես նաեւ զարգացման առաջիկա ծրագրերը:

Փոխքարտուղար Ֆրեյզերն իր երկրի կառավարության անունից վստահեցրել է, որ Միացյալ Թագավորությունը մեծապես աջակցում է Հայաստանում բարեփոխումների գործընթացին, որոնք շարունակվելու են Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ ժամանակահատվածում:

Երկուստեք նշելով, որ հայ-բրիտանական առեւտրատնտեսական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն՝ ՀՀ նախագահը եւ ՄԹ արտաքին գործերի մշտական փոխքարտուղարն այդ ներուժի համեմատ զգալիորեն անբավարար են համարել Հայաստանի եւ ՄԹ միջեւ ապրանքաշրջանառության ծավալներն ու քննարկել տնտեսական համագործակցությունը խթանելու հնարավորությունները:
  

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ