16 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Բրազիլիան շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնմամբ

Մարտի 11-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Երեւանում աշխատանքային այցելությամբ գտնվող Բրազիլիայի փոխարտգործնախարար Վերա Մաշադոյին։

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ Հայաստանը կարեւորում է հայ-բրազիլական հարաբերությունների զարգացումը եւ վստահություն հայտնեց, որ երկուստեք ջանքերով հնարավոր է առավել արդյունավետ օգտագործել երկկողմ հարաբերությունների ընդլայնման ներուժը։ Նախարարի խոսքերով այդ նպատակով անհրաժեշտ է ջանքեր գործադրել ամրապնդելու իրավապայմանագրային դաշտը, խորացնելու առեւտրատնտեսական համագործակցությունը, սերտացնելու միջազգային կազմակերպություններում փոխգործակցությունը:

Շնորհակալություն  հայտնելով ընդունելության համար` Վերա Մաշադոն նշեց, որ Բրազիլիան շահագրգռված է բարեկամ Հայաստանի հետ տարբեր բնագավառներում հարաբերությունների ընդլայնմամբ եւ իր այցելությունը հենց այդ նպատակին է ծառայում։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի, տարածաշրջանային եւ միջազգային մի շարք խնդիրների շուրջ:

 

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ