Ջավախքի վերականգնողական կենտրոնում տոն էր/ֆոտո/
Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությանը կից գործող վերականգնողական կենտրոնի սաները անակնկալ էին պատրաստել իրենց մայրերին՝ սեփական ձեռքերով պատրաստած շնորհավորական բացիկներ եւ ծաղիկներ:
Երեխաները բանաստեղծություններով արտահայտեցին իրենց սերն ու քնքշանքը ծնողների հանդեպ, որով հուզեցին մայրերին:Միջոցառմանը երեխաները պատրաստվել էին մեկ ամիս շարունակ:
Վերականգնողական կենտրոնի սաներին օգնեցին Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությանը կից գործող “Պուրպիկ” տիկնիկային թատրոնի պատանի դերասանները:
Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունում արդեն երկու տարի է, ինչ գործում է վերականգնողական կենտրոնը, ուր հաճախում են առողջական տարբեր խնդիրներ ունեցող մեկ տասնյակից ավելի երեխաներ:
Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվան