19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

Սերժ Սարգսյանը Բրյուսելում կհանդիպի ԵԺԿ նախագահին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել` մասնակցելու մարտի 14-ին կայանալիք Եվրոպական Ժողովրդական կուսակցության գագաթաժողովին, տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջը:

Գագաթաժողովին մասնակցելու նպատակով Բելգիա են ժամանել նաեւ եվրոպական մի շարք այլ առաջնորդներ` Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն, ովքեր արդեն շնորհավորել են Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ, ներկա են նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին, Լատվիայի, Ռումինիայի, Կիպրոսի, Լյուքսեմբուրգի, Հունգարիայի, Իռլանդիայի, Ֆինլանդիայի, Պորտուգալիայի, Շվեդիայի, Լեհաստանի, Հունաստանի կառավարության ղեկավարները: 

Գագաթաժողովին զուգահեռ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նաեւ կհանդիպի ԵԺԿ նախագահ Ուիլֆրիդ Մարտենսի հետ, ով, ի դեպ, եւս շնորհավորել է նախագահ Սերժ Սարգսյանին:

Նշենք, որ այսօր “Ժառանգություն” կուսակցության միջազգային քարտուղար Ստեփան Սաֆարյանը նամակ էր ուղղել ԵԺԿ նախագահ Ուիլֆրիդ Մարտենսին` սպառնալով դադարեցնել անդամակցությունը կուսակցությանը: 

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ