Արամայիս Սահակյանին կհուղարկավորեն քաղաքային պանթեոնում

Անվանի գրող, հրապարակախոս Արամայիս Սահակյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով: Արամայիս Սահակյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մարտի 16-ին ժամը 18:30-20:30-ը` Երեւանի Սուրբ Հովհաննես եկեղեցում /Կոնդ/: Վերջին հրաժեշտը՝ մարտի 17-ին ժամը 12:00-14:00-ն՝ Հայաստանի գրողների միությունում: Հուղարկավորությունը` ժամը 14:00-ին՝ Երեւանի քաղաքային պանթեոնում: Արամայիս Ադամի Սահակյանը ծնվել է 1936 թ. մայիսի 24-ին՝ Արծվաշեն գյուղում […]