19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Րաֆֆի Հովհաննիսյանը զարմացրել է ԵԺԿ նախագահին

Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսը խիստ զարմացած է գործընկեր կուսակցության՝ “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի քննադատություններից, թե ինքը խախտել է ժողովրդավարության ու օրինականության եվրոպական սկզբունքները, երբ շնորհավորել է Սերժ Սարգսյանին՝ վերընտրության կապակցությամբ: Այդ մասին երեկ երեկոյան Բրյուսելում “Ազատություն” ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում ասել է ԵԺԿ-ի նախագահը, ով, ի դեպ, հարցազրույցից րոպեներ առաջ հանդիպում էր ունեցել Հայաստանի նախագահի հետ: 

“Ես շատ զարմացած եմ այս փաստից։ Ընտրություններից մի քանի շաբաթ առաջ ես մեկնեցի Երեւան եւ հանդիպեցի նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանին։ Նա շատ քաղաքավարի էր, եւ ամեն բան կարգին էր։ Դիտորդների գնահատականները շատ հստակ էին՝ այս ընտրություններում իրական առաջընթաց կար։ Իհարկե, ոչ բոլոր բարեփոխումներն էին իրագործվել, բայց առաջընթացը հսկայական էր, եւ ես կարծում եմ ՝ճիշտ չի լինի ասել, թե այս ընտրությունները կեղծված էին։ Կարծում եմ՝ Հայաստանի նախագահը իսկապես եւ ճիշտ ձեւով ընտրվել է: Միգուցե Սերժ Սարգսյանի մրցակիցը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է քվեների ոչ թե իր ակնկալած 20 տոկոսը, այլ շատ ավելին՝ 37 տոկոս, եւ գուցե հիմա նա պատրանքներ ունի, թե կարող էր ստանալ մեծամասնությունը, սակայն սրանք իրական փաստեր չեն։ Իրականությունն այն է, որ ընտրությունների առաջին փուլում ձայների մեծամասնությունը ստացել է գործող նախագահը”,-Բրյուսելում “Ազատություն” ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Վիլֆրիդ Մարտենսը։

Հիշեցնենք, որ երեկ “Ժառանգություն”-ը բաց նամակ էր ուղղելԵվրոպայի ամենամեծ եւ ազդեցիկ կուսակցության ղեկավարին` ընդգծելով, թե “իրականում, նախագահական ընտրությունների արդյունքները կեղծվել են, Սերժ Սարգսյանը փորձել է գողանալ հաղթանակը՝ քվեատուփերի լցոնման, քվեաթերթիկների գողության եւ բազմակի քվեարկությունների միջոցով”։  “Ժառանգություն”-ը նաեւ սպառնացել էր, թե կվերանայի իր անդամակցությունը ԵԺԿ-ին, եթե Սերժ Սարգսյանի վերընտրության վերաբերյալ Մարտենսի դիրքորոշումը դառնա ողջ կուսակցության պաշտոնական տեսակետը։

Հիշեցնենք, որ երեկ Բրյուսելում կայացավ ԵԺԿ հերթական գագաթաժողովը, որին  Եվրամիության անդամ երկրների առաջնորդներից բացի մասնակցեցին նաեւ ԵԺԿ-ում դիտորդի կարգավիճակ ունեցող Հայաստանի եւ Վրաստանի նախագահները:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ