15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել նորընտիր Հռոմի պապին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին` Սուրբ Աթոռի քահանայապետի պաշտոնում ընտրվելու եւ կաթոլիկ աշխարհի հովվապետի առաքելությունը ստանձնելու կապակցությամբ: Հանրապետության նախագահը հայ ժողովրդի եւ անձամբ իր անունից Նորին Սրբությանը հղել է ջերմ շնորհավորանքներ ու լավագույն բարեմաղթանքներ:

“Վստահ եմ, որ Ձեր Աստվածահաճո ծառայությունը կնշանավորվի հավատքի, ազատության, արդարության եւ հույսի հաղթանակով՝ սփռելով իր բարեգութ ազդեցությունը աշխարհով մեկ:

Ձերդ Սրբություն,

Հայաստանը բարձր է գնահատում Վատիկանի դերը ոչ միայն որպես հոգեւոր կենտրոն, այլեւ որպես մարդու իրավունքների ու բարոյական նորմերի պաշտպան, աշխարհում հանդուրժողականության, փոխըմբռնման, խաղաղության պահպանման ջատագով:

Հայաստանի եւ Վատիկանի՝ քսանամյա պատմություն ունեցող դիվանագիտական հարաբերությունները մշտապես աչքի են ընկել բարձր մակարդակի երկխոսությամբ՝ ներառյալ բարձրաստիճան փոխայցելություններով ու տարբեր ոլորտներում սերտ համագործակցությամբ։

Մեծապես ակնկալում ենք, որ Հայաստանի` քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին երկրի, եւ Սուրբ Աթոռի միջեւ ձեւավորված արդյունավետ համագործակցության բարի ավանդույթները հետագայում եւս կշարունակեն խորանալ ու զարգանալ նույն ոգով՝ քանզի սերում են նույնակունք քրիստոնեական արժեհամակարգից։

Մաղթելով Ձեզ քաջառողջություն եւ կորով՝ ընդունեք, խնդրեմ, Ձերդ Սրբություն, խորին հարգանքներիս հավաստիքը”,-ասված է Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ