ՀՀ քաղաքացիները Ադրբեջանից հայրենադարձվեցին ԿԽՄԿ-ի հովանու ներքո

Այսօր Ադրբեջանում ներկալված երկու հայ քաղաքացիական անձինք, հայրենադարձվեցին Հայաստան՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանավորությամբ։ Կինն ու տղամարդը Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչների պատասխանատվության ներքո փոխանցվեցին Ադրբեջանի Հանրապետության Ղազախ եւ Հայաստանի Հանրապետության Իջեւան քաղաքների միջեւ ընկած ճանապարհին ՝ միջազգայիին սահմանի վրա։ Նախքան հայրենադարձումը ԿԽՄԿ-ի պատվիրակները այցելել են քաղաքացիական անձանց՝ ազատազրկման պայմանները եւ նրանց հանդեպ վերաբերմունքը գնահատելու նպատակով։ […]