“Ջոն Դիր”-ի հետ
ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն այսօր ընդունել է “Ջոն Դիր” («John Deere») ընկերության ԱՊՀ տարածաշրջանային ծրագրերի համակարգող Դիրք Սթրաթմանի գլխավորած պատվիրակությանը:
“John Deere”-ը գյուղատնտեսական տեխնիկա արտադրող համաշխահային ճանաչում ունեցող կազմակերպություն է , որը թողարկում է գյուղատնտեսական տեխնիկա, սարքավորումներ , մատուցում է խորհրդատվություն : “John Deere”-ը Հայաստանում իր գործունեությունը սկսել է 2010 թվականից և կազմակերպության գործընկեր է համարվում “Քարդ Ագրոսերվիս” ընկերությունը:
Ողջունելով հյուերերին` Ռոբերտ Մակարյանը տեղեկացրել է, որ ՀՀ գյուղատնտեսության տեխնիկայի թարմացումն այսօր հրամայական է, ուստի ՀՀ գյուղատնտեսության նախարարության կոմից իրականացվում են աշխատանքներ նորագույն գյուղատնտեսական տեխնիկա ձեռք բերլու և Հայաստան ներկրելու ուղությամբ: Նա նշել է նաև, որ մեր հանրապետության առանձնահատկություններից ելնելով անհարժեշտ համակողմանի ուսումնասիրել թե′ տեխնիկայի ընտրության , թե′ շահագործման արդյունավետության հարցերը:
Պարոն Սթրաթմանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և հակիճ ներկայացրել է կազմակերպության գործունեությունը` շեշտելով, որ Եվոպայի 14 երկրների շուրջ 70 գործարաններ արտադրում են ամենատարբեր տեսակի գյուղատնտեսական տեխնիկա , գյուղատնտեսական գործիքներ և սարքավորումներ:
“John Deere”-ը պատրաստակամություն է հայտնել Հայաստանում ծավալել գործունեություն և այդ նպատակով ցանկանում է ստանալ ՀՀ գյուղատնտեսական տեխնիկայի կարիքների մասին տեղեկատվություն:
Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով իրականացնել որոշակի ուսումնասիրություններ գյուղտեխնիկայի պահանջարկի վերաբերյալ, որի հիման վրա էլ “John Deere”-ը ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը կներկայացնի կոնկրետ առաջարկություններ` արտադրանքի ձեռքբերման պայմանների, ֆինանասավորման, ուսուցման, պահեսատմասերով ապահովման և այլնի մասին:
Հայաստանում ներկայումս շահագործվում է “John Deere” կազմակերպության արտադրության շուրջ 70 անվանում գյուղտեխնիկա: