14 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Էրդողանի այցը Նիդերլանդեր բողոքի ալիք է բարձրացրել /ֆոտո/

Մարտի 21-ին  Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Հոլանդիայի այցի կապակցությամբ Հաագայի տարբեր վայրերում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել: Բողոքի մեծ ալիքը պայմանավորված էր վերջերս Էրդողանի կողմից թուրքական ծագում ունեցող Նիդերլանդներում ապրող երեխաների քրիստոնյա խնամակալ ընտանիքներին հանձնելու վերաբերյալ հնչեցրած վիրավորական արտահայտություններով: Խնդրի շուրջ մեծ քննարկում ծավալվեց հոլանդական հասարակության մեջ եւ մամուլում` կրկին անգամ շեշտադրելով մարդու իրավունքների առումով խայտառակ իրավիճակը Թուրքիայում: Նիդերլանդների կառավարության ու խորհրդարանի շենքերի մոտ ցույցերի ժամանակ […]

Սիրիայում առաջին անգամ ռումբ է պայթել մզկիթի ներսում /վիդեո/

Սիրիայում ահաբեկիչ-մահապարտն առաջին անգամ պայթեցրել է իրեն մզկիթում` սպանելով սունիթների ամենահայտնի քարոզիչներից մեկին, ով նախագահ Բաշար ալ-Ասադի վաղեմի կողմնակիցներից էր, եւ եւս 40 մարդու, գրում է “pravda.ru”-ն: Մուհամեդ Սաիդ Ռամադան ալ-Բութիի սպանությունը նշանակում է սիրիական նախագահին աջակցող եւս մեկ խմբի  տապալումը: Սունիթների մեծ մասը հանդես է գալիս Ասադին դեմ: Պայթյունի պահին 84-ամյա քարոզիչը եւ գիտնականը, […]

ՀՀԿ համամասնական ցուցակը

Մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին ՀՀԿ-ն ներկայացրել է 195 թեկնածուի ցուցակ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ՀՀԿ համամասնական հայտը. Հ/Հ ազգանուն,անուն, հայրանուն Ծննդյան  օրը, ամիuը տարեթիվը Կուս. 1 Մարգարյան Տարոն Անդրանիկի 17.04.1978 ՀՀԿ 2 Լպուտյան Սմբատ Գարեգինի 14.02.1958 անկուս. 3 Թոքմաջյան Հովհաննես Վաչեի 07.11.1956 անկուս. 4 Պողոսյան Հրաչ Գրիգորի 28.01.1935 անկուս. 5 Մուսայելյան Հովիկ […]

Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Յան Կելլիին (ԱՄՆ), Ժակ Ֆորին (Ֆրանսիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, ովքեր Երեւան են ժամանել Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ Ստեփանակերտում ունեցած հանդիպումներից հետո: Համանախագահները հանդիպման սկզբում շնորհավորել են Նախագահ Սերժ Սարգսյանին՝ վերընտրման կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել պաշտոնավարման երկրորդ ժամանակաշրջանում: […]

ԱԺ նախագահը ընդունեց Հնդկաստանի դեսպանին

Մարտի 21-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Սուրեշ Բաբուին: Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց, որ նրա պաշտոնավարման տարիներին երկու երկրների միջեւ բարեկամական հարաբերությունները առավել կամրապնդվեն, կխորանանան եւ զգալի ձեռքբերումներ կարձանագրվեն՝ ինչպես միջպետական, այնպես էլ միջխորհրդարանական հարաբերություններում: Հովիկ Աբրահամյանը ընդգծեց երկու երկրների միջխորհրդարանական կապերը […]

Բյուրականի աստղադիատարանը կարդիականացվի

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այցելեց Բյուրականի աստղադիտարան: Արթուր Բաղդասարյանն աստղադիտարանի տնօրեն, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու Հայկ Հարությունյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց աստղադիտարանում, տեղում ծանոթացավ իրականացվող աշխատանքներին եւ առկա խնդիրներին:  Ռուսաստանի Դաշնության եւ ՀՀ Ազգային անվտանգության խորհուրդների 2012-2013թթ. համագործակցության ծրագրի շրջանակներում, 2012թ.-ից “Ռոսկոսմոսի” կողմից իրականացվող Բյուրականի աստղադիտարանի համալիր արդիականացման ծրագրի աշխատանքները ընթացել են 3 տարի: […]

ԱԳ նախարարն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Մարտի 21-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին, Յան Կելլիին, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։ Համանախագահները ներկայացրեցին Ստեփանակերտում Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ իրենց հանդիպումները։ Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին արցախյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված քայլերի շուրջ։

Կադրային փոփոխություն

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով գեներալ-մայոր Կամո Աղաջանյանն ազատել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության առաջին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։ Նախագահի մեկ այլ հրամանագրով գնդապետ Տիգրան Փարվանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության առաջին բանակային կորպուսի հրամանատար՝ կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով։

Ոստիկանության հայտարարությունը

Վերջին շրջանում համացանցում տեղեկատվություն է տարածվել, որ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ավտոտրանսպորտային միջոցների մաքսազերծման և ձևակերպման նպատակով ստուգումներ իրականացնելու համար ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ին վճարումներ են կատարվում: Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի Ազգային Կենտրոնական Բյուրոն որևէ վճարովի ծառայություն չի մատուցում և ավտոտրանսպորտային միջոցների ստուգումներն իրականացվում են online տարբերակով:    

ԼՂՀ-ում զինծառայող է սպանվել

Մարտի 20-ին ժամը 19.05-ի սահմաններում ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում է ստացել 1993թ. ծնված Վոլոդյա Սեդրակի Ավագյանը: Միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ՊԲ կայքէջից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված