07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Էրդողանի այցը Նիդերլանդեր բողոքի ալիք է բարձրացրել /ֆոտո/

Մարտի 21-ին  Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ ԷրդողանիՀոլանդիայի այցի կապակցությամբ Հաագայի տարբեր վայրերում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել: Բողոքի մեծ ալիքը պայմանավորված էր վերջերս Էրդողանի կողմից թուրքական ծագում ունեցող Նիդերլանդներում ապրող երեխաների քրիստոնյա խնամակալ ընտանիքներին հանձնելու վերաբերյալ հնչեցրած վիրավորական արտահայտություններով: Խնդրի շուրջ մեծ քննարկում ծավալվեց հոլանդական հասարակության մեջ եւ մամուլում` կրկին անգամ շեշտադրելով մարդու իրավունքների առումով խայտառակ իրավիճակը Թուրքիայում:

Նիդերլանդների կառավարության ու խորհրդարանի շենքերի մոտ ցույցերի ժամանակ հարյուրավոր ցուցարարներ բողոքել են Սիրիայի, քրդերի, ալեւիտների, ազգային փոքրամասնությունների հարցերում Էրդողանի կառավարության վարած քաղաքականության դեմ՝ բարձրացնելով “95 լրագրող բանտերում. ազատ արձակեք նրանց”, “Իսրայելը խաղաղության իրավունք ունի”, “Էրդողան.դադրեցրու՛ Իսրայելի դեմ ագիտացիան”, “Ի՞նչ ես միջամտում: Քո սեփական աղբը մաքրի’ր” ,”Հավասար իրավունքներ ալեւիտների համար”, “Մարդասպանների ազատ արձակումը
նշանակում է, որ դուք էլ մարդասպան եք” եւ այլ պաստառներ:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ