10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Սիրիայում առաջին անգամ ռումբ է պայթել մզկիթի ներսում /վիդեո/

Սիրիայում ահաբեկիչ-մահապարտն առաջին անգամ պայթեցրել է իրեն մզկիթում` սպանելով սունիթների ամենահայտնի քարոզիչներից մեկին, ով նախագահ Բաշար ալ-Ասադի վաղեմի կողմնակիցներից էր, եւ եւս 40 մարդու, գրում է “pravda.ru”-ն:

Մուհամեդ Սաիդ Ռամադան ալ-Բութիի սպանությունը նշանակում է սիրիական նախագահին աջակցող եւս մեկ խմբի  տապալումը: Սունիթների մեծ մասը հանդես է գալիս Ասադին դեմ: Պայթյունի պահին 84-ամյա քարոզիչը եւ գիտնականը, ով հաճախակի էր հայտնվում հեռուստատեսությամբ, կրոնական դասեր է տալիս եղել Դամասկոսի կենտրոնում գտնվող Էման մզկիթում: 

Սիրիայում 2 տարի շարունակվող հակամարտության ընթացքում մահապարտների մասնակցությամբ ահաբեկչություններն արդեն սովորական են դարձել: Սակայն այս դեպքն առաջինն էր, երբ մահապարտը պայթուցիկ էր գործարկել հենց մզկիթի ներսում: 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ