17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մեկնարկեց ԱԳ նախարարի այցելությունը Գերմանիա

Մարտի 13-ին Բունդեսթագում ներկայացված տարբեր կուսակցությունների պատգամավորների հետ հանդիպումով մեկնարկեց ԱԳ Նախարար Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Բեռլին։

Նախարար Նալբադյանը, գոհունակություն հայտնելով Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ հաստատված բարձր մակարդակի քաղաքական երկխոսության կապակցությամբ, հատկապես կարեւորեց երկու երկրների խորհրդարանների միջեւ առկա սերտ համագործակցությունը՝ օրենսդիր մարմինների ղեկավարների փոխայցելությունները, միջխորհրդարանական  բարեկամության խմբերի գործունեությունը, փոխգործակցությունը միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում։

Տեղի ունեցավ մտքերի հանգամանալից փոխանակում տարածաշրջանային խնդիրների եւ դրանց լուծման ուղիների շուրջ։ Էդվարդ Նալբանդյանը մանրամասն ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը։

Այնուհետեւ Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ կանցլեր Անգելա Մերկելի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Քրիստոֆ Հոյսգենի հետ: Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին հայ-գերմանական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման ուղիները, միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների լայն շրջանակ:

Նույն օրը երեկոյան ՀՀ արտգործնախարարը հյուրընկալվեց Գերմանիայի Արտաքին քաղաքականության խորհրդում, որտեղ հանդես եկավ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ծավալուն ելույթով, պատասխանեց ներկա ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաների, դիվանագետների, քաղաքագետների եւ լրագրողների բազմաթիվ հարցերին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ