14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Օջալանը հանդես կգա Անկարայի հետ հաշտեցման մասին հայտարարությամբ

Բանտարկության մեջ գտնվող Քրդստանի Աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանն այսօր` մարտի 21-ին, կհայտարարի հրադադարի եւ Անկարայի հետ խաղաղ բանակցություններ սկսելու մասին, հաղորդում է “Hurriyet”-ը:

Հայտարարությունը կընթրեցվի 2 լեզուներով` քրդերեն եւ թուրքերեն: Թերթը նշում է, որ այս հայտարարությունը պետք է որ կարեւոր քայլ հանդիսանա Անկարայի եւ քրդերի միջեւ 28 տարվա հակամարտությունը դադարեցնելու հարցում: 

ՔԱԿ-ը զինված հակամարտություն է սկսել թուրքական իշխանությունների դեմ 1984-ին: Այս ընթացքում ավելի քան 40 հազար մարդ է դարձել հակամարտության զոհը: Թուրքիան, ԱՄՆ-ը եւ ԵՄ-ը ՔԱԿ-ը ահաբեկչական կազմակերպություն են համարում:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ