04 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Վրաստանը դադարեց նախագահական լինել

Վրաստանում գրեթե 10 տարի շարունակվող Միխեիլ Սաակաշվիլիի դարաշրջանը կարծես թե մոտեցավ ավարտին: Նախօրեին վրացական խորհրդարանը սահմանադրական փոփոխություններ կատարեց, որոնց համաձայն նախագահը վերջնականապես վերածվեց “հարսանեկան գեներալի”, ով զրկվեց կառավարության վրա որեւէ կերպ ազդելու հնարավորությունից, գրում է “новости mail.ru”-ն:

Մասնագետների գնահատմամբ` “չեղյալ հայտարարվեց Սաակաշվիլիի ինքնավարությունը, ով ավարտում է իր քաղաքական գործունեությունը”: Նախագահական կուսակցությունը կարող է մնալ քաղաքական դաշտում` առաջադրելով նոր ղեկավարի:

Համաձայն նախորդ տարվա ավարտին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի առաջարկած սահմանադրական փոփոխությունների` եթե նախագահը ցրի կառավարությունը, իսկ խորհրդարանը չհամաձայնվի նոր վարչապետի թեկնածությանը, մինչ հոկտեմբերյան ընտրությունները կմնա նախկին կաբինետը: “Դա կարեւոր է, քանի որ Սաակաշվիլին  չի կարողանա “գայթակղվել” գործող սահմանադրության խեղաթյուրված նորմայով` երկրում ճգնաժամ սադրելու համար”,-հայտարարել է Իվանիշվիլին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ