04 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Իտալիայում ՀՀ դեսպանության աշխատակիցները այսօր այցելել են Հռոմի օդանավակայանում արգելափակված ՀՀ քաղաքացիներին

Իտալիայում ՀՀ դեսպանության աշխատակիցները այսօր այցելել են Հռոմի օդանավակայանում արգելափակված ՀՀ քաղաքացիներին, որոնք վստահեցրել են, որ իրենք սննդի, օդանավակայանի տարանցիկ գոտում տեղաշարժման, բուժոգնության եւ կապի միջոցների հետ որեւիցե խնդիր չունեն:

Հանդիպում է կայացել նաեւ օդանավակայանի ոստիականապետի հետ, որը վերհաստատել է, որ արգելափակման պատճառ է հանդիսացել նշված քաղաքացիների փաստաթղթերում հայտնաբերված անճշտությունները եւ վստահեցրել է, որ մինչեւ ՀՀ քաղաքացիների Հայաստան վերադառնալը նրանց օրինական իրավունքներն ամբողջությամբ կհարգվեն:

Նախատեսվում է, որ 13 ՀՀ քաղաքացիները այսօր երեկոյան “Alitalia” ավիաընկերության չվերթով կվերադառանան Երեւան:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ