29 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Գագիկ Խաչատրյանը եւ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավարը ստորագրել են

Մայիսի 23-ին ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը եւ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափփին վարկային ու ֆինանսավորման համաձայնագրեր են ստորագրել` կրթության եւ սոցիալական ոլորտների ծրագրերի իրագործումն ապահովելու նպատակով: Միջազգային զարգացման ընկերակցության հետ ստորագրված համաձայնագրով “Սոցիալական պաշտպանության վարչարարության II ծրագրի” շրջանակում Հայաստանին կտրամադրվի 21.2մլն դոլարին համարժեք 13.9մլն հատուկ փոխառության իրավունքի (SDR) չափով վարկ: Ծրագրի նպատակն […]

Ապրել այնպես, որ չփոշմանել. Հովհաննես Մանուկյան

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր այցելեց Համբարձում Գալստյանի անվան թիվ 83 ավագ դպրոց՝ շնորհավորելու շրջանավարտներին “Վերջին զանգի” կապակցությամբ:  Նախարարը ողջունեց ու շնորհավորեց շրջանավարտներին նրանց կյանքում տեղի ունեցող ամենակարեւոր իրադարձության կապակցությամբ ու հիշեց իր դպրոցական տարիներից մի պատմություն:  “Դասերից հետո ռազմագիտության ուսուցչիս հետ զրույցի ժամանակ հարցրեցի, եթե ձեր կյանքը նորից սկսեիք, ի՞նչը կփոխեիք: Ուսուցիչս պատասխանեց. […]

Էդվին Թադեւոսյանն ու Վարդան Հարությունյանը ձերբակալված են

Մայիսի 22-ին, ժամը 21.50-ին, Աբովյան քաղաքի Երեւանյան խճուղում գործող բենզակայանի լիցքավորողը ահազանգել է ոստիկանության Կոտայքի բաժին, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, աշխատանքի վայրում կրակոցի ձայներ լսելով` դուրս է եկել փողոց եւ նկատել, որ հարեւանությամբ գտնվող նորաբաց բենզալցակայանի մոտ մի խումբ անձինք վիճաբանում եւ քաշքշում են միմյանց:   Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Կոտայքի մարզային վարչությունների […]

Բարձր պահեք պատիվը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը  շնորհավորական ուղերձ է հղել Վերջին զանգի կապակցությամբ: “Սիրելի շրջանավարտներ, այսօր մայրաքաղաքի բոլոր դպրոցներում կհնչի վերջին զանգը, ու դուք հրաժեշտ կտաք ձեր սիրելի կրթօջախներին: Ամբողջ օրվա ընթացքում դուք էլի ու էլի կվերհիշեք դպրոցական ջերմ, հարազատ միջավայրում անցկացրած տարիները, դասընկերների ու ուսուցիչների հետ կապված ամենատարբեր միջադեպերը, որոնք այսուհետ հուշ դարձած ուղեկցելու են ձեզ […]

Պատվոգրեր Երեւանի քաղաքապետից

Մարտական հերթապահություն իրականացնող ժամկետային զինծառայողների հետ երեւանաբնակ ծնողների տեսակցության միջոցառումը կազմակերպելու աշխատանքներին ակտիվ մասնակցության համար Երեւանի քաղաքապետի շնորհակալագրերով ու պատվոգրերով են պարգեւատրվալ Երեւանի քաղաքապետարանի եւ ենթակա կառույցների, վարչական շրջանների աշխատակազմերի, Երեւանի սոցիալական ծառայությունների աշխատակիցներ, ինչպես նաեւ Երեւան քաղաքի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ, մայրաքաղաքում գործող բժշկական կենտրոնների եւ Երեւանի շտապ բուժօգնության ծառայության բժիշկներ, ովքեր ուղեկցել են ծնողներին […]

Վարչապետը հանդիպել է

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպան Էլիտա Գավելեյին: Ողջունելով դեսպանին ՀՀ կառավարությունում՝ վարչապետը նշել է, որ մեծապես կարևորում է Լատվիայի հետ կապերի ամրապնդումն ու հետագա զարգացումը: «Մեր երկու երկրների միջև առկա է հարաբերությունների զարգացման մեծ ներուժ: Այդ առումով կարևորում ենք երկկողմ միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեությունը»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:    […]

Ձեր հաղթանակները շարունակական են լինելու. ՀՀ վարչապետ /ֆոտո/

Կառավարության նիստերի դահլիճում այսօր հյուրընկալվել էին Հայաստանի հանրակրթական դպրոցների մի խումբ աշակերտներ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրավիրել էր դպրոցականներին ՀՀ կառավարություն՝ 2013-2014 թթ. ուստարվա հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլում տարբեր առարկաներից ցուցաբերած խորը գիտելիքների համար նրանց շնորհավորելու եւ պարգեւատրելու նպատակով: Միջոցառմանը մասնակցում էր նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Երկրի վարչապետը, ողջունելով երեխաներին ՀՀ կառավարությունում, […]

Արմեն Սարգսյանը՝ համատեղության կարգով

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Իռլանդիայում ՀՀ դեսպան: 

Նոր նշանակում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արամ Բադալյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Արամ Բադալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ: Արամ ԲադալյանԱմսաթիվ, տարեթիվ, ծննդավայր14 փետրվարի 1958թ., ք. ԵրևանԿրթություն1975-1980 թթ. – Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ, շինարարության էկոնիմիկայի և կազմակերպման ֆակուլտետԱշխատանքային […]

Դպրոցների վարկանիշավորման հարցում կարեւորվելու է նաեւ աշակերտական խորհուրդների աշխատանքը /ֆոտո/

 Աշակերտական ինքնավարության մարմինների երկրորդ համադպրոցական համաժողովը մայիսի 21-ին համախմբել էր ավագ դպրոցների աշակերտական խորհուրդների ներկայացուցիչներին։ Համաժողովը կազմակերպվել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից։   ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն իր խոսքում առանձնացրեց աշակերտական խորհուրդների դերն ակտիվ քաղաքացի ձեւավորելու գործում։ Նա ընդգծեց, որ դպրոցների վարկանիշավորման հարցում այսուհետեւ մեծ տեղ է տրվելու նաեւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի