18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ապրել այնպես, որ չփոշմանել. Հովհաննես Մանուկյան

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր այցելեց Համբարձում Գալստյանի անվան թիվ 83 ավագ դպրոց՝ շնորհավորելու շրջանավարտներին “Վերջին զանգի” կապակցությամբ: 

Նախարարը ողջունեց ու շնորհավորեց շրջանավարտներին նրանց կյանքում տեղի ունեցող ամենակարեւոր իրադարձության կապակցությամբ ու հիշեց իր դպրոցական տարիներից մի պատմություն:  “Դասերից հետո ռազմագիտության ուսուցչիս հետ զրույցի ժամանակ հարցրեցի, եթե ձեր կյանքը նորից սկսեիք, ի՞նչը կփոխեիք: Ուսուցիչս պատասխանեց. “Կյանքիցս շատ գոհ եմ ու ոչինչ չէի փոխի, կապրեի այնպես, ինչպես ապրել եմ””,- պատմեց Հովհաննես Մանուկյանն ու շրջանավարտներին մաղթեց ապրել այնպես, որ երբեք չփոշմանեն կատարածի ու ապրած կյանքի համար:

Նախարարի խոսքով՝ սա անչափ կարեւոր ու պատասխանատու պահ է, մեր երիտասարդներին ճիշտ ուղու վրա դնելու, ճիշտ քաղաքացի դաստիարակելու, հայրենասեր սերունդ ունենալու համար:

“Կրթությունն  այն կարեւոր ինստիտուտն է, որը մարդուն օգնում է գտնելու իր ուրույն տեղն ու դերը հասարակական կյանքում: Այսօր, քան երբեւէ մեզ անհրաժեշտ են որակյալ մասնագետներ, պատրաստված, գիտակից եւ վստահ քաղաքացիներ, ովքեր գիտեն, թե ինչ են ուզում եւ գիտեն, թե ինչպես կարելի է հասնել համընդհանուր նպատակների ճիշտ իրացմանը՝ դրսեւորելով բարձր իրավագիտակցություն, հոգատարություն եւ սրտացավ վերաբերմունք մեր երկրի, մեր ժողովրդի ազգային ու համամարդկային արժեքների նկատմամբ”,- ասաց նախարարը՝ շրջանավարտներին մաղթելով հաջողություն ուսման ու աշխատանքի մեջ:

 

 ՀՀ ԱՆ տեղեկատվության

 եւ հասարակայնության հետ կապերի բաժին

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ