05 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Վարչապետը հանդիպել է

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպան Էլիտա Գավելեյին: Ողջունելով դեսպանին ՀՀ կառավարությունում՝ վարչապետը նշել է, որ մեծապես կարևորում է Լատվիայի հետ կապերի ամրապնդումն ու հետագա զարգացումը: «Մեր երկու երկրների միջև առկա է հարաբերությունների զարգացման մեծ ներուժ: Այդ առումով կարևորում ենք երկկողմ միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեությունը»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:   

Իր հերթին, Էլիտա Գավելեն շնորհավորել է վարչապետին՝ կառավարության ծրագիրն Ազգային ժողովում հաստատվելու կապակցությամբ, և մաղթել նորանոր հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի բարօրության: Դեսպանն ընդգծել է, որ իր երկիրը ևս շահագրգիռ է Հայաստանի հետ կապերի խորացման և ընդլայնման գործում:

Վարչապետ Աբրահամյանը խնդրել է դեսպանին Լատվիայի կառավարության ղեկավարին փոխանցել Հայաստան այցելելու հրավերը և նշել, որ նման մակարդակի փոխայցելությունները կնպաստեն երկու երկրների միջև տնտեսական ու քաղաքական կապերի սերտացմանը:    

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ