18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Էդվին Թադեւոսյանն ու Վարդան Հարությունյանը ձերբակալված են

Մայիսի 22-ին, ժամը 21.50-ին, Աբովյան քաղաքի Երեւանյան խճուղում գործող բենզակայանի լիցքավորողը ահազանգել է ոստիկանության Կոտայքի բաժին, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, աշխատանքի վայրում կրակոցի ձայներ լսելով` դուրս է եկել փողոց եւ նկատել, որ հարեւանությամբ գտնվող նորաբաց բենզալցակայանի մոտ մի խումբ անձինք վիճաբանում եւ քաշքշում են միմյանց:

  Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Կոտայքի մարզային վարչությունների եւ Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 17.00-ի սահմաններում, Բալահովիտ գյուղի 1-ին փողոցի հարակից բենզալցակայանի մոտ, 1985 թ. ծնված Մաթեւոս Կարապետյանը, 1986 թ. ծնված Էդվին Թադեւոսյանը եւ 1980 թ. ծնված Վարդան Հարությունյանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են միմյանց հետ, ինչի ընթացքում Էդվին Թադեւոսյանն իր մոտ պահվող ատրճանակից 3-4 կրակոց է արձակել:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

   Բացատրական աշխատանքների արդյունքում` Մ. Կարապետյանը եւ Է. Թադեւոսյանը ինքնակամ ներկայացել են ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղ Թադեւոսյանը ներկայացրել է “ԻԺ 79-8” գրառումով գազային ատրճանակը: Էդվին Թադեւոսյանը եւ Մաթեւոս Կարապետյանը ձերբակալված են: Ձեռնարկվում են միջոցառումներ Վարդան Հարությունյանին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:

ՀՀ Ոստիկանություն

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ