10 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Պատվոգրեր Երեւանի քաղաքապետից

Մարտական հերթապահություն իրականացնող ժամկետային զինծառայողների հետ երեւանաբնակ ծնողների տեսակցության միջոցառումը կազմակերպելու աշխատանքներին ակտիվ մասնակցության համար Երեւանի քաղաքապետի շնորհակալագրերով ու պատվոգրերով են պարգեւատրվալ Երեւանի քաղաքապետարանի եւ ենթակա կառույցների, վարչական շրջանների աշխատակազմերի, Երեւանի սոցիալական ծառայությունների աշխատակիցներ, ինչպես նաեւ Երեւան քաղաքի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ, մայրաքաղաքում գործող բժշկական կենտրոնների եւ Երեւանի շտապ բուժօգնության ծառայության բժիշկներ, ովքեր ուղեկցել են ծնողներին այցի ընթացքում։

Շնորհակալագրերն ու պատվոգրերը հանձնել են այցի կազմակերպչական աշխատանքները համակարգած Երեւանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանը եւ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը։

“Այցը կազմակերպելու օրերին մեր զինծառայողների ծնողները շնորհակալական բազմաթիվ խոսքեր ուղղեցին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, եւ քաղաքապետի հանձնարարությամբ այսօր այդ խոսքերը, ինչպես նաեւ անձամբ Տարոն Մարգարյանի շնորհակալությունը ձեզ՝ այցը կազմակերպելու ակտիվ մասնակիցներիդ ենք փոխանցում շնորհակալագրերով ու պատվոգրերով”,- նշել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

Երեւանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանն ընդգծել է, որ, ժամկետային զինծառայողների հետ երեւանաբնակ ծնողների տեսակցության այս այցն ամփոփելով, մասնակիցներից ակնկալում է ոչ պակաս ակտիվություն նաեւ ծրագրի հաջորդ փուլերին։

  

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության

եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ