Հրայր Թովմասյանը նոր պաշտոն ունի
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի կարգադրությամբ մայիսի 26-ին Հրայր Թովմասյանը նշանակվել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի կարգադրությամբ մայիսի 26-ին Հրայր Թովմասյանը նշանակվել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար:
ՀՀ Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի մրցանակների հանձնման արարողությունը: Մի շարք բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար շնորհված մրցանակները՝ համանուն վկայագիրը եւ դրամական պարգեւը, մրցանակակիրներին հանձնել են Նախագահ Սերժ Սարգսյանը եւ “Ռոբերտ Պողոսյան եւ որդիներ” հիմնադրամի նախագահ, սփյուռքահայ բարերար Ժան Պողոսյանը: Սերժ Սարգսյանը շնորհավորել է մրցանակի արժանացածներին, նոր հաջողություններ մաղթել նրանց հետագա […]
Երեւանի եւ Ստեփանակերտի միջեւ դեռեւս 2012 թվականին ստորագրված բարեկամության համաձայնագրի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից կարեւորվել էր նաեւ Երեւանի վարչական շրջանների եւ ԼՂՀ շրջանների միջեւ համագործակցության հաստատումն ու ամրապնդումը: Այդ համատեքստում նախորդ շաբաթ Երեւանի Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմը այցելել է Արցախ, որի ընթացքում Արաբկիրի եւ ԼՂՀ Մարտունու շրջանների միջեւ ստորագրվել է համագործակցության հուշագիր: Երկու շրջանների […]
Այսօր, մայիսի 26-ին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային (Ֆիզուլի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից աջ ձեռքի շրջանում միջին ծանրության հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Աշոտ Ալիկի Գրիգորյանը: Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը:
Մայիսի 24-ին Երևանում տեղի ունեցավ Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Կարեն Միրզոյանի հանդիպումը: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի վերաբերյալ: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց երկու ԱԳՆ-ների միջև համագործակցությանն առնչվող հարցերի:
Սիրելի՛ հանրապետականներ, Հարգարժա՛ն հյուրեր, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Հայաստանի հանրապետական կուսակցության համագումարը մեր երկրի կարևորագույն քաղաքական իրադարձություններից է, և զուտ ներկուսակցական խնդիրներին անդրադառնալուց բացի այն նաև դիրքորոշումներ կամրագրի մի շարք վերկուսակցական հարցերի շուրջ: Նախ կուսակցության մասին: Նախորդ համագումարից անցել է շուրջ երկու տարի: Այս ընթացքում կուսակցությունը շարունակել է ամրանալ, բյուրեղանալ ու ծավալվել. Մելիք-Ադամյան փողոցից մինչև Մեղրի […]
Մայիսի 23-ին Ծաղկաձորում մեկնարկեց ՀՀ ոստիկանության եւ զանգվածային լրատվության միջոցների ու հասարակական կազմակերպությունների համագործակցության հարցերին նվիրված երկօրյա կլոր սեղան-քննարկումը, որը կազմակերպվել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ: Քննարկման թեմաներն են ՀՀ ոստիկանության բարեփոխումների ներկայիս զարգացումները եւ ոստիկանության ու հասարակության համագործակցության գնահատումը: ՀՀ ոստիկանության եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի համատեղ միջոցառմանը մասնակցում են ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ […]
Բաքվում 40-ամյա Զաուր Միրզոևն ընտանեկան կոնֆլիկտի հողի վրա դանակի հարված է հասցրել իր կնոջը` Թեհմինեին: Պազրվել է, որ տղամարդը կարծել է, թե սպանել է իր կնոջը և կախվել է: Հարևանները կանչել են շտապ օգնություն, կինը տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը գնահատվում է կայուն-ծանր:
ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ մայիսի 23-ին, ժամը 18.00-ի դրությամբ, ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 78 տրանսպորտային միջոց. 26-ը` Երևանում, որոնցից 3-ի վարորդները` անչափահաս, 52-ը` մարզերում, որոնցից 18-ի վարորդները` անչափահաս: ՀՀ ոստիկանությունը մեկ անգամ ևս դիմում է “Վերջին զանգի” հանդիսությունների բոլոր մասնակիցներին՝ մեծահասակներին` մանկավարժներին ու հատկապես ծնողներին` ուշադի՛ր եղեք երեխաների հանդեպ, […]
Մայիսի 23-ին ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լատվիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էլիտա Գավելեին: Հանդիպման ժամանակ քննարկվեցին հայ-լատվիական հարաբերությունների հետագա զարգացմանն ու միջխորհրդարանական կապերի խորացմանն առնչվող հարցեր: Էդուարդ Շարմազանովը դրական գնահատեց երկու երկրների միջեւ ստեղծված փոխվստահության մակարդակն ու զարգացման հեռանկարները եւ հույս հայտնեց, որ առկա հնարավորությունները արդյունավետ օգտագործելու […]






























