Փաստաբանները ՀՀ ՍԴ նախագահի եւ գլխավոր դատախազի հետ քննարկել են սահմանադրական բարեփոխումների հարցը
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/sd_1401465725-300x189.jpg)
ՀՀ փաստաբանների պալատում Սահմանադրական դատարանի նախագահ, ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանի եւ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի մասնակցությամբ փաստաբաններն այսօր քննարկել են Հայաստանում իրականացվող սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը: Գագիկ Հարությունյանը փաստաբաններին ներկայացրել է սահմանադրական բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը: Նրա խոսքով՝ բարեփոխումների խնդիրը քննելիս առաջ են գալիս հարցեր, որոնք սահմանադրաիրավական լուծումներ են պահանջում: […]