14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Սկսվում է վարչապետի աշխատանքային այցը

    ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկ` ԱՊՀ մասնակից երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: Մինչ նիստի մեկնարկը իր նստավայրում՝ Բելառուսի Անկախության պալատում, պատվիրակությունների ղեկավարներին ընդունել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

  Ողջունելով հյուրերին՝ նախագահ Լուկաշենկոն կարեւորել է Անկախ պետությունների համագործակցության դերը որպես կայացած միջպետական միավորում, որը թույլ է տալիս մասնակից երկրներին լուծել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Այն արդյունավետ հարթակ է երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափով  համագործակցության տարբեր ուղղությունների շուրջ քննարկումների  համար: Լուկաշենկոյի խոսքով՝ հենց ԱՊՀ-ի շրջանակում ձեւավորված քաղաքական եւ տնտեսական համագործակցության հիման վրա է կազմավորվում Եվրասիական տնտեսական միությունը եւ միասնական տնտեսական տարածքը:

   Ալեքսանդր Լուկաշենկոն նաեւ տեղեկացրել է, որ 2014 թվականի հոկտեմբերին Մինսկում տեղի կունենա ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների գագաթնաժողովը, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովը:

  Քիչ անց Մինսկում կմեկնարկի ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում է նաեւ Հայաստանի պատվիրակությունը՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ