19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Փաստաբանները ՀՀ ՍԴ նախագահի եւ գլխավոր դատախազի հետ քննարկել են սահմանադրական բարեփոխումների հարցը

ՀՀ փաստաբանների պալատում Սահմանադրական դատարանի նախագահ, ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանի եւ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի մասնակցությամբ փաստաբաններն այսօր քննարկել են Հայաստանում իրականացվող սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը:

Գագիկ Հարությունյանը փաստաբաններին ներկայացրել է սահմանադրական բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը: Նրա խոսքով՝ բարեփոխումների խնդիրը քննելիս առաջ են գալիս հարցեր, որոնք սահմանադրաիրավական լուծումներ են պահանջում: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ սահմանադրական զարգացումները Հայաստանում փակուղային իրավիճակում են, քանի որ հիմնական խողովակները, որոնցով մյուս երկրներում զարգանում է սահմանադրությունը, փակված են:

“Այդ պարագայում սահմանադրության զարգացում երաշխավորելը մնում է սահմանադրական փոփոխություններով կամ նոր սահամանադրությամբ: Սահմանադրական զարգացումը պետք չէ դիտարկել իրավիճակային եւ քաղաքական երեւույթ, այն հասարակությունների զարգացման խթանիչը պետք է համարել”,-հավելել է Գագիկ Հարությունյանը:

ՍԴ նախագահի խոսքով՝ երկրորդ կարեւոր խնդիրը մարդու իրավունքների գերակայության երաշխավորման հարցն է, որին ըստ նրա, փաստաբաններն ամեն օր առնչվում են:

“Միջազգային չափորոշիչները փոխվել են, բայց մեր իրականությունը դրան համահունչ չէ: Իրավունքների երաշխավորման, ապահովման, պաշտպանության սահմանադրաիրավական հիմքեր են անհրաժեշտ”,-ասել է  Գագիկ Հարությունը:

Նա անդրադարձել է նաեւ սահմանադրական լուծումներում իշխանությունների բաժանման եւ հավասարակշռման հարցին, ինչպես նաեւ դատական իշխանությանն առնչվող հայեցակարգային հիմնական մոտեցումներին: Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ սահմանադրական բարեփոխումների նախնական հայեցակարգի շուրջ հանրային քննարկումները շարունակվում են արդեն մասնագիտական լսարաններում: Նրա խոսքով՝ հանրային քննարկումներ են  լինելու նաեւ մարզերում՝ հետագայում քննարկումների ժամանակ հնչած կարծիքներն ու առաջարկությունները հաշվի առնելու նպատակով:

ՀՀ արդարադատության նախարարության

տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ