19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Քննարկվել են Հայաստանի գյուղատնտեսության նախարարության ռազմավարական ծրագրերը

       Հայաստանի գյուղատնտեսության նախարարության  կազմակերպած   “Կայունությունից դեպի զարգացում, Հայաստանի հանրապետության գյուղատնտեսության նախարարության տեսլականը  եւ զարգացման միտումները” խորագրով այսօր անցկացված աշխատանքային խորհրդակցությանը, որին  մասնակցում էին Հայաստանի տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Հայաստանում Եվրոպական միության    պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան, գյուղատնտեսության ոլորտում գործող պետական, հասարակական եւ միջազգային կառույց­ների ներկայա­ցուցիչներ, քննարկվել են գյուղատնտեսության նախարարության ռազմավարությունը, ինչպես նաեւ Եվրամիության Արեւելյան գործընկերության գյուղատնտեսության եւ գյուղի զարգացման ծրագրի շրջանակներում իրականացվելիք աշխատանքները:

       Խորհրդակցությունը բացել եւ մասնակիցներին արդյունավետ աշխատանք ու քննարկումներ  է մաղթել  Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: 

“Վստահ եմ, որ միասնական ուժերով մենք առավել թիրախային եւ արդյունավետ կարող ենք դիմակայել այսօրվա մարտա­հրավերներին ու լուծել մեր առջեւ ծառացած խնդիրները: Առիթն օգտագործելով, ցանկանում եմ վերա­հաս­տատել գյուղատնտեսության նախարարության եւ անձամբ իմ պատրաստակամությունը շարու­նակելու եւ ամրա­պնդելու կառուցողական երկխոսու­թյունն ու համագոր­ծակցությունը բոլոր շահագրգիռ միջազգային, հասարա­կական կազմակերպություն­ների եւ մասնավորապես Եվրա­միության հետ, որոնք շահագրգռված են գյուղա­տնտեսության զարգաց­ման գործում”-նշել է  նախարարը:

      Ողջույնի խոսքով հանդես է եկել նաեւ Հայաստանում Եվրոպական միության    պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան:

     Հայաստանի տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել եվրոպական գործընկերներին՝ երկրի գյուղատնտեսության զարգացման գործում ցուցաբերած նշանակալի օժանդակության համար եւ հույս հայտնել, որ նրանց կողմից առաջարկվող զարգացման նոր փաթեթը նույնքան արդյունավետ ընթացք կունենա: Մանավանդ, որ գյուղատնտեսությունը, ըստ պարոն Գեւորգյանի, Հայաստանի համար ավելին է, քան տնտեսության առաջատար ճյուղերից մեկը: Այն երկրի տարածաշրջանների համաչափ զարգացման կարեւոր նախապայմանն է:

       Այնուհետեւ  “Արեւելյան գործընկերության գյուղատնտեսության եւ գյուղի զարգացման” ծրագրի ներկայացմամբ հանդես է եկել Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային աջակցության եւ համագործակցության հարցերի պատասխանատու Ջոն Բարքերը:

       Հայաստանի գյուղատնտեսության նախարարի տեղակալներ Արմեն Հարությունյանն ու Ռոբերտ Մակարյանը, Գյուղատնտեսական կրթության եւ հետազոտությունների միջազգային կենտրոնի տնօրեն Վարդան  Ուռուտյանն անդրադարձել են ենթակառուցվածքների զարգացմանը, մարդկային կապիտալի հզորացմանը, օրենսդրական դաշտի, ինստիտուցիոնալ, ինչպես  նաեւ գյուղատնտեսական վիճակագրական համակարգի բարեփոխումներին, գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման տեսլականին:

      Գյուղատնտեսության զարգացման ծրագրերի վարչության պետ Հրաչյա Ծպնեցյանի կողմից “Հայաստանի գյուղատնտեսության նախարարության ծրագրերն ու ռազմավարությունը” մասնակիցների քննարկմանը ներկայացնելուց հետո,    կայացել է  գյուղատնտեսության նախարարության նոր կայքի` www.minagro.am – ի  շնորհանդեսը, որը հանրությանը հասանելի կլինի հունիսի 9-ից:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ