14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Հայաստանի վարչապետն առանձնազրույց է ունեցել Բելառուսի վարչապետի հետ

  Մինսկում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն առանձնազրույց է ունեցելԲելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչի հետ:  Բելառուսի վարչապետը շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ եւ վերահաստատել Հայաստանի հետ համագործակցության շարունակական խորացման պատրաստակամությունը:

Երկու երկրների վարչապետները քննարկել են հայ-բելառուսական տնտեսական համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր: Հովիկ Աբրահամյանը եւ Միխայիլ Մյասնիկովիչը գոհունակություն են հայտնել երկկողմ պայմանավորվածությունների կատարման արդյունքներից: Զրուցակիցները բարձր են գնահատել հարաբերությունների ներկայիս մակարդակը եւ կարեւորել առեւտրաշրջանառության ծավալի հետագա ավելացումը` առկա մեծ ներուժի լիարժեք իրացմամբ:

Վարչապետներ Աբրահամյանը եւ Մյասնիկովիչն անդրադարձել են Բելառուսից Հայաստան գյուղատնտեսական տեխնիկայի ներմուծման,  Հայաստանից Բելառուս գյուղմթերքի արտահանման եւ առհասարակ տարբեր ոլորտներում` ինչպես երկկողմ, այնպես էլ ԱՊՀ շրջանակում գործակցության զարգացման հարցերի:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաեւ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության շուրջ եւ գոհունակություն հայտնել այդ գործընթացի զարգացումից: Միխայիլ Մյասնիկովիչն ընդգծել է, որ Բելառուսն աջակցում է այդ ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերին:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ