Կոմիտաս 5-ում աշխատանքները կատարվում են շինարարական փաստաթղթերին համապատասխան
ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության կողմից ուսումնասիրվել է ՀՀ վարչապետին ուղղված Երևան ք.-ի Կոմիտասի պող. 5ա շենքի մի խումբ բնակիչների բաց նամակը` Կոմիտասի պող. 5 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքների վերաբերյալ: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ սկսած 2007թ–ից Կոմիտասի պողոտա հ.5 հասցեի հողատարածքի սեփականատեր «Լիբեր» ՍՊԸ–ին Երևանի քաղաքապետարանի կողմից տրվել են քաղաքաշինական փաստաթղթեր երկու նկուղային հարկերով և վերգետնյա 48.0 մ. բարձրությամբ բազմաբնակարան […]