05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Սերժ Սարգսյանը շնորհավորել է պետական կառավարման ակադեմիային

Հայաստանի Հանրապետությունը երկու տասնամյակ առաջ թևակոխեց իր պատմության նոր շրջափուլերից մեկը, որտեղ կարևորվում էր ժամանակի գլոբալ մարտահրավերներին, երկրի առջև ծառացող խնդիրներին, նոր աշխարհի իրողություններին պատրաստ լինելու կարողությունը: Մենք ունենք երկրի զարգացման հստակ և իրականանալի տեսլական, որին հնարավոր է հասնել` ստեղծելով ժամանակի պահանջներին համահունչ հանրային ծառայության համակարգ: Պետական ծառայության համակարգում երկրորդ սերնդի բարեփոխումներն անհնարին է իրականացնել […]

Քննարկումից հետո վարչապետը տվել է մի շաք կարևոր հանձնարարականներ

Վարչապետի մոտ քննարկվել են ՀՀ ՎՊ-ի կողմից մի շարք ոլորտներում իրականացված ստուգումների արդյունքները: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի է ունեցել քննարկում, որի ընթացքում ՀՀ վերահսկիչ պալատի կողմից ներկայացվել են մի շարք ոլորտներում իրականացված ստուգումների արդյունքները: Քննարկվել են արձանագրված խախտումները և թերությունները, ինչպես նաև այդ խնդիրների լուծմանն ուղղված առաջարկություններ: Արդյունքների ամփոփումից ելնելով՝ ՀՀ վարչապետի կողմից տրվել […]

Վլադիմիր Գասպարյանը հանձնարարեց

Հունիսի 6-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության ներքին անվտանգության վարչության անձնակազմի հետ։ Օրակարգում 2014 թվականի առաջին կիսամյակի ամփոփման, աշխատանքային խնդիրներին եւ պայմաններին, ծառայողների մասնագիտական ու բարոյական որակներին վերաբերող հարցեր էին։ Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ ներքին անվտանգության վարչության գործունեության առանձնահատկություններին, ընդգծեց աշխատանքի յուրահատկությունը եւ այն դերը, որ ունի ծառայությունը ոստիկանությունում ընթացող բարեփոխումների արդյունավետությունն ապահովելու […]

Խորհրդակցություն Ազգային ժողովում

Հունիսի 6-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում   էր Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Քննարկվեցին հինգերորդ գումարման Ազգային ժողովի հինգերորդ   նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին  եւ հունիսի 9-12-ի  ԱԺ չորսօրյա  նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: ԱԺ հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 10 հարց: ԱԺ առաջիկա նիստերի օրակարգի […]

Երեւանի քաղաքապետը հանդիպել է ԼՂՀ Մարտունու քաղաքապետի հետ

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ԼՂՀ Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանի գլխավորած պատվիրակության հետ: Կարեւորելով Երեւանի վարչական շրջանների եւ ԼՂՀ շրջանների միջեւ համագործակցության հաստատումն ու ամրապնդումը՝ Տարոն Մարգարյանը ընդգծել է, որ Երեւանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում պատրաստ է անել հնարավորը, որպեսզի ԼՂՀ շրջանների հետ եւս քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում ծավալվի արդյունավետ փոխգործակցություն: “Արդեն երկու տարի […]

Մասնակցել է Հովիկ Աբրահամյանը

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ Հայաստանի նկարիչների միությունում բացվել է “Ոսկեգործություն 2014” 11-րդ միջազգային ցուցահանդես-վաճառքը:         Կառավարության ղեկավարը ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի եւ Հայաստանի ոսկերիչների միության նախագահ Էմիլ Գրիգորյանի ուղեկցությամբ շրջել է ցուցահանդես-վաճառքին մասնակցող ընկերությունների տաղավարներով, ծանոթացել նրանց արտադրանքին, գործունեությանը եւ առաջիկա ծրագրերին:          Վարչապետը ողջունել է ոսկեգործության բնագավառի […]

Քննարկվել են բազմաթիվ հարցեր

   Ս.թ. հունիսի 4-6-ը Մոսկվա եւ Նիժնի Նովգորոդ էր մեկնել ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորած պատվիրակությունը`   ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի քսանչորսերորդ նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով:     Այցի առաջին օրը` հունիսի  4-ին, պատվիրակության անդամները հանդիպում ունեցան ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Վյաչեսլավ Շտիրովի հետ: ՌԴ Դաշնության խորհրդից […]

Պաշտպանության նախարարն ընդունեց Անդրեյ Կասպրչիկին

Այսօր` հունիսի 6-ին,  ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկին: Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը հորդորեց դեսպանին իր լիազորությունների շրջանակներում գործուն քայլեր ձեռնարկել շփման գծում իրավիճակը լիցքաթափելու ուղղությամբ, քանի որ ձեւավորված օպերատիվ միջավայրում իրավիճակի ընթացիկ սրումը հղի է ադրբեջանական կողմի համար ծանր հետեւանքներ ունենալու հավանականությամբ: Դեսպանը Կասպրչիկը հայտնեց իր […]

Նախագահը ստորագրել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած “ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին”, “Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին”, “ՀՀ ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին”, “Կրթության մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին “Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումների կատարելու մասին”, “Բարձրագույն և […]

Նախագահը այցելեց “Գրանդ Հոլդինգ”

Հանրապետության Նախագահն այսօր այցելել է  “Գրանդ Հոլդինգի” կազմի մեջ մտնող “Գրանդ Տոբակո” եւ “Գրանդ Քենդի” ընկերություններ: Նախագահը շրջել է արտադրամասերում, ծանոթացել հայրենական արտադրության առաջատարներից մեկը համարվող այդ ընկերության կողմից կատարված ներդրումներին ու գործարանի արտադրական հզորությունների մեծացման, ժամանակակից սարքավորումներով նոր արտադրամասերի գործարկման ուղղությամբ վերջին տարիներին իրականացված աշխատանքներին: Սերժ Սարգսյանին ներկայացրել են, որ “Գրանդ Հոլդինգի” կազմի մեջ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի