26 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Մասնակցել է Հովիկ Աբրահամյանը

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ Հայաստանի նկարիչների միությունում բացվել է “Ոսկեգործություն 2014” 11-րդ միջազգային ցուցահանդես-վաճառքը:

        Կառավարության ղեկավարը ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի եւ Հայաստանի ոսկերիչների միության նախագահ Էմիլ Գրիգորյանի ուղեկցությամբ շրջել է ցուցահանդես-վաճառքին մասնակցող ընկերությունների տաղավարներով, ծանոթացել նրանց արտադրանքին, գործունեությանը եւ առաջիկա ծրագրերին:

         Վարչապետը ողջունել է ոսկեգործության բնագավառի զարգացման ծրագրերը եւ հայտնել կառավարության աջակցությունը ոլորտում տարբեր ծրագրերի իրականացման գործում, ինչը կնպաստի նաեւ արտահանման ծավալների աճին:

          Հունիսի 6-9-ն անցկացվող ցուցահանդես-վաճառքին մասնակցում են 40-ից ավելի ընկերություններ, այդ թվում արտասահմանյան: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ