05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Վարչապետի մոտ քննարկվել են ՀՊՃՀ-ի զարգացմանն ուղղված հարցեր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանին, ՀՊՃՀ պրոֆեսոր Վլադիմիր Մովսիսյանին և ՀՊՃՀ ռեկտորի խորհրդական Մուրադ Մուրադյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Հովհաննես Թոքմաջյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին հանդիպման համար և ներկայացրել բուհում առկա խնդիրները, զարգացմանն ուղղված ծրագրերը: ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնակատարը բարձր […]

Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Վիեննայի քաղաքապետ Միքայել Հոյփլի հետ

Պաշտոնական այցով Ավստրիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Վիեննայի քաղաքապետ Միքայել Հոյփլի հետ: Հանրապետության Նախագահը քաղաքապետարանում ողջույնի խոսք է հղել քաղաքապետին և հանդիպման բոլոր մասնակիցներին: *** Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը Վիեննայի քաղաքապետարանում Հարգելի՛ պարոն քաղաքապետ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ուրախ եմ, որ կրկին առիթ ունեմ հյուրընկալվելու հրաշագեղ Վիեննայում, որն արդարացիորեն համարվում […]

Մաքսային ծառայության ղեկավարները` Հայաստանում

Հայաստանը հյուրընկալել է Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարներին: Հունիսի 11-ին Երեւանում անցկացվել է Մաքսային միության անդամ երկրների մաքսային ծառայությունների միավորված խորհրդի 11-րդ նստաշրջանը: Նիստին մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի մաքսային ծառայությունների ղեկավարները: 11-րդ նստաշրջանի կազմակերպումն ստանձնած Հայաստանի պատվիրակությունը, ինչպես նաեւ Ղրղզստանի մաքսային ծառայության ներկայացուցիչները մասնակցել են դիտորդի կարգավիճակով: Խորհուրդը քննարկել է ՄՄ […]

Սերժ Սարգսյանը Ավստրիայի նախագահի հետ հանդիպմանը վերահաստատել է ԵՄ-ի հետ համագործակցությունը շարունակելու ՀՀ հանձառությունը

Մեկնարկել է Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ավստրիայի Հանրապետություն: Այսօր առավոտյան կայացել են Հայաստանի և Ավստրիայի նախագահներ Սերժ Սարգսյանի և Հայնց Ֆիշերի առանձնազրույցը, ապա՝ պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները, որոնց ավարտին ստորագրվել են մի շարք ոլորտներում հայ-ավստրիական համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթեր: Մասնավորապես՝ երկու երկրների նախագահներն ստորագրել են Ավստրիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև բարեկամական […]

Մեկնարկեց Եվրասիական համաժողովը

Հունիսի 11-ին Ծաղկաձորում մեկնարկեց “Երիտասարդ Եվրասիա” խորագրով եվրասիական երիտասարդական երկրորդ համաժողովը։ Այն կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամը։ ԱՊՀ, Բալթյան տարածաշրջանի երկրներից եւ Վրաստանից ժամանած շուրջ 150 երիտասարդների ողջունեց ՀՀ ԱԺ նախագահը։ Գալուստ Սահակյանը նշեց, որ կարեւորում է երիտասարդների ներգրավումը տարբեր ինտեգրացիոն գործընթացներում։ Նա համոզմունք հայտնեց, որ այս ձեւաչափը կնպաստի ընդհանուր […]

Նախատեսվում է շրջանառության հարկը 3,5-ից նվազեցնել 1 տոկոսի

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում զեկուցվել են ՀՀ ֆինանսների նախարարության եւ ՓՄՁ-ների ներկայացուցիչների միջեւ տեղի ունեցած ինտենսիվ քննարկումների արդյունքները: Մասնավորապես, տեղեկացվել է, որ նախատեսվում է ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ից առեւտրի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3,5 տոկոսից […]

Առանձին բուժհաստատություններ երեխաներին մերժում են իրենց հասանելիք անվճար դեղերը. Օմբուդսմեն

Հաճախակի են դեպքերը, երբ ծնողները տեղեկացված չեն իրենց երեխաների համար անվճար դեղեր ձեռք բերելու հնարավորության մասին: Բուժհաստատությունների կողմից դեղերի տրամադրումը երբեմն մերժվում է դրանց անբավարար քանակության պատճառաբանությամբ: Մինչդեռ, Առողջապահության նախարարի հրամանով հաստատված է դեղերի ցանկ, որտեղ ընդգրկված դեղերը բուժհաստատությունների կողմից  պետք է տրամադրվեն  անհրաժեշտ քանակով եւ անվճար: Դեռեւս 2006թ. Կառավարությունն ընդունել է որոշում այն մասին, […]

Վարչապետը մասնակցել է “Ճգնաժամը Սիրիայում. մարտահրավերներ հավատքի համայնքների համար” միջազգային խորհրդաժողովի բացմանը

 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ եւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ այսօր մեկնարկել է “Ճգնաժամը Սիրիայում. մարտահրավերներ հավատքի համայնքների համար” թեմայով երկօրյա միջազգային խորհրդաժողովը: Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) հրավերով կազմակերպված միջոցառմանը ներկա էր նաեւ ԵՀԽ գլխավոր քարտուղար Օլավ Թվեյթը: Խորհրդաժողովը բացվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին […]

Ոստիկանապետը շնորհավորեց քննիչներին

Հունիսի 10-ին ոստիկանության կոլեգիայի նիստերի դահլիճում հանդիսավոր պայմաններում նշվեց քննչական գլխավոր վարչության կազմավորման տարեդարձը: Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը քննիչներին շնորհավորեց մասնագիտական տոնի առթիվ: Տոնի առթիվ ոստիկանության քննչական կորպուսի աշխատանքը բարձր գնահատեց եւ շնորհավորանքի խոսք հղեց Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը: Քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանն իր ելույթում անդրադարձավ ստորաբաժանման գործունեությանը, առաջիկա անելիքներին եւ […]

Օմբուդսմենը արձագանքում է Ճանապարհային ոստիկանության տուգանքների խնդրին

Բազմաթիվ քաղաքացիներ բողոքում են, որ իրենց բանկային հաշիվների վրա անակնկալ կիրառվում է արգելանք: Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին տվյալ քաղաքացիները հայտնել են, որ նախքան ԴԱՀԿ ծառայության կողմից արգելադրումը Ճանապարհային ոստիկանության կողմից չեն ստացել իրավախախտման եւ տուգանքի վերաբերյալ ծանուցում:  Մարդիկ հաճախ տեղյակ անգամ չեն լինում տուգանքներից, քանի որ չեն ծանուցվել պատշաճ կերպով, կամ ոստիկանությունը տիրապետում է նրանց սխալ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի