01 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Ոստիկանապետը շնորհավորեց քննիչներին

Հունիսի 10-ին ոստիկանության կոլեգիայի նիստերի դահլիճում հանդիսավոր պայմաններում նշվեց քննչական գլխավոր վարչության կազմավորման տարեդարձը:

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը քննիչներին շնորհավորեց մասնագիտական տոնի առթիվ:

Տոնի առթիվ ոստիկանության քննչական կորպուսի աշխատանքը բարձր գնահատեց եւ շնորհավորանքի խոսք հղեց Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը:

Քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանն իր ելույթում անդրադարձավ ստորաբաժանման գործունեությանը, առաջիկա անելիքներին եւ շնորհակալություն հայտնեց գնահատման համար:

Հանդիսության ավարտին մի խումբ քննիչներ խրախուսանքների արժանացան հանրապետության գլխավոր դատախազի կողմից:

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով քննչական գլխավոր վարչության մի շարք աշխատակիցներ պարգեւատրվեցին մասնագիտական տոնի եւ աշխատանքում ցուցաբերած նախաձեռնողականության ու արդյունավետության համար:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ