Սերժ Սարգսյանն այցելել է Հանրային հեռուստաընկերություն/ֆոտո/
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի հանրային հեռուստաընկերություն: Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել հեռուստաընկերությունում, ծանոթացել կատարված փոփոխություններին՝ հեռուստաեթերի բովանդակային եւ տեխնիկական որակի բարձրացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, եթերային նոր քաղաքականությանը, հեռուստաընկերության առաջիկա ծրագրերին եւ դեռեւս առկա խնդիրներին: Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի եւ հեռուստաընկերության գործադիր տնօրենի ուղեկցությամբ Հանրապետության Նախագահը շրջել է նկարահանման տաղավարներում, զրուցել անձնակազմի հետ, […]