05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

“Երեւան Սիթի Տուր”-ով զբոսանք՝ մայրաքաղաքում տեղակայված զորամասերի զինծառայողներ համար

Երեւանի քաղաքապետարանի եւ ՀՀ պաշտպանության նախարարության համատեղ “Ճանաչիր մայրաքաղաքդ” ծրագրով մայրաքաղաքում տեղակայված զորամասերում ծառայություն անցնող, ծնունդով ՀՀ տարբեր մարզերից զինծառայողների համար կազմակերպվելու են զբոսանք-էքսկուրսիաներ Երեւանի տեսարժան վայրերով, այցելություն թանգարաններ։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը “Ճանաչիր մայրաքաղաքդ” նախաձեռնությամբ դիմել էր Երեւանի քաղաքապետարանին։ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարեց անմիջապես նախաձեռնել համագործակցության համար անհրաժեշտ՝ Երեւանի քաղաքապետարանի մասով բոլոր միջոցները, որ ծրագիրի իրականացումը ոչ մի օր չհապաղի։ Այդպիսով, քաղաքապետարանը ծրագրին սիրով առաջարկեց այդ առումով լավագույնն, ինչ ունենք՝ “Երեւան Սիթի Տուր”  քաղաքային պաշտոնական զբոսաշրջային երթուղին, որը մեկ ամիս՝ յուրաքանչյուր կիրակի, մեր զինծառայողներին ենք տրամադրելու”,- նշել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի եւ տուրիզմի վարչության պետ Կամո Մովսեսյանը։

Զինծառայողների առաջին խումբը, “Երեւան Սիթի Տուր” երկհարկանի ավտոբուսով շրջելով Երեւանի տեսարժան վայրերով, այցելել է “Էրեբունի” թանգարան, էքսկուրսավարների ուղեկցությամբ ծանոթացել ցուցադրությանը։

 

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության

եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ