29 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Վարչապետը բերքահավաքի ընթացքի վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել

Արցախի Հանրապետության  վարչապետ Արա Հարությունյանն այսօր բերքահավաքի աշխատանքների ընթացքի վերաբերյալ հրավիրել է  խորհրդակցություն, որին մասնակցում էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար Լևոն Գրիգորյանը և շրջվարչակազմերի ղեկավարները: Ա. Հարությունյանը, նախ, շրջվարչակազմի ղեկավարներից  հետաքրքրվել է բերքահավաքի ընթացքի, խոտի մթերման, ինչպես նաև առկա խնդիրների մասին:  Այնուհետև գյուղնախարար Ա. Խաչատրյանը բերքահավաքի աշխատանքների վերաբերյալ […]

Քննարկվել են կազմակերպչական հարցեր

Հունիսի 19-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունեց Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Վարդան Ոսկանյանին և նրա տեղակալ Դավիթ Խիթարյանին:           Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի 11-րդ Սպարտակիադայի շրջանակներում Հայաստանում հուլիս ամսին անցկացվելիք ձյուդոյի մրցումների կազմակերպչական հարցերը:

Սերժ Սարգսյանի Վրաստան այցի մանրամասները

Վրաստան պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ-վրացական հարաբերություններին և հատկապես այդ հարաբերություններում կարևոր տեղ զբաղեցնող տնտեսական բաղադրիչի մեծ ներուժին վերաբերող հարցեր, անդրադարձել ի շահ երկու երկրների այդ ներուժի լիարժեք օգտագործման հնարավորություններին: Հայաստանի Նախագահը և Վրաստանի վարչապետը համոզվածություն են հայտնել, որ երկկողմ […]

Կբարելավվի գործարար միջավայրը.Կառավարության նիստում որոշվեց

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: ՀՀ կառավարությունը թույլատրել է “Սարատովսկայա գեներատորնայա կոմպանիա”  ՍՊԸ թիվ 1 մասնաճյուղի կողմից Հայաստան ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված “Ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար”  մաքսային ռեժիմի երկարաձգումը մինչև 2014թ. դեկտեմբերի վերջը: Համաձայն Սարատով քաղաքի նույնանուն ՍՊԸ  հետ կնքված պայմանագրի, ներմուծվել են եռաֆազ գեներատորներ, […]

Ապամոնտաժվել է խոշորածավալ ապօրինի շինություն

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, հասարակական կարգի պահպանության ծառայության և Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման համատեղ ուժերով Նոր Արեշի 22-րդ փողոցում հայտնաբերվել և ապամոնտաժվել է մոտ 1000 քմ մակերեսով ապօրինի կառուցվող խոշորածավալ շինություն: Ի սկզբանե շինարարությունն ընթացել է քաղաքաշինական անհրաժեշտ փաստաթղթերի բացակայությամբ: Ապօրինաշինության քանդման համար հիմք է հանդիսացել նաև այն […]

Հայաստանը շարունակում է ընթանալ ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ, ինչը լավ ձեռքբերում է թե´ Հայաստանի, թե´ Եվրոպայի համար

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի հարցով համազեկուցողներ Աքսել Ֆիշերին և Ալան Միլին, ովքեր փաստահավաք առաքելությամբ հունիսի 16-18-ը գտնվում են Հայաստանում: Վարչապետը ողջունել է ԵԽԽՎ համազեկուցողներին ՀՀ կառավարությունում և շնորհակալություն հայտնել արդյունավետ համագործակցության համար: «Մենք կարևորում ենք ձեր գործադրած ջանքերը Հայաստանի` Եվրոպայի խորհրդին անդամակցությամբ ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ: ՀՀ-ն […]

ՀՀ արդարադատության նախարարը պաշտոնական այցով Սանկտ Պետերբուրգում է

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը պաշտոնական քառօրյա այցով գտնվում է   Սանկտ-Պետերբուրգում՝ ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 9-րդ նիստին և Պետերբուրգյան միջազգային իրավաբանական 4-րդ ֆորումին մասնակցելու նպատակով:   Նախարարն այսօր հանդիպել է Սերբիայի Հանրապետության  արդարադատության նախարար Նիկոլա Սելակովիչին: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ փոխգործակցության, իրավապայմանագրային դաշտի ստեղծմանն առնչվող հարցեր: Նշվել են նախարարությունների միջև առկա հարաբերությունների զարգացման […]

Տարոն Մարգարյանը հանդիպեց վետերանների միավորմանը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ վետերանների միավորման խորհրդի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Երեւանի ավագանու “Հանրապետական կուսակցություն” խմբակցության անդամ, Ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանը: Բարձր գնահատելով պետականաշինության գործում վետերանների ունեցած ավանդն ու շարունակվող ազգանվեր գործունեությունը` Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ Երեւանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում շարունակելու է մշտապես […]

ԵԽԽՎ պատվիրակությունը՝ ՀՀ ոստիկանությունում

Հունիսի 18-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանն ընդունեց   ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով  համազեկուցողներ Աքսել Ֆիշերի և Ալան Միլի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Արթուր Օսիկյանը անդրադարձավ Հայաստանի ոստիկանության բարեփոխումների ծրագրի շրջանակում վերջին երկու տարիներին իրականացված աշխատանքներին, մասնավորապես՝ ոստիկանի կերպարի և մտածողության փոփոխության, ոստիկանության կառուցվածքային բարեփոխման, ենթակառուցվածքների ձևավորման, հասարակական վստահության ամրապնդման, ոստիկանության ծառայողների կողմից իրավախախտումների […]

Արթուր Բաղդասարյանը առաջիկայում կներկայացնի

Այսօր տեղի է ունեցել “Օրինաց երկիր” կուսակցության քաղաքական խորհրդի նիստը, որը վարել է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Քաղաքական խորհուրդը քննարկել է Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական օրակարգին, ինչպես նաեւ կուսակցական կազմակերպական խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր: Քաղաքական խորհուրդը գոհունակությամբ փաստել է, որ խորհրդարանական քաղաքական ուժերի հետ ընտրական համակարգի բարեփոխումների եւ 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի