05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Տարոն Մարգարյանը հանդիպեց վետերանների միավորմանը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ վետերանների միավորման խորհրդի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Երեւանի ավագանու “Հանրապետական կուսակցություն” խմբակցության անդամ, Ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանը:

Բարձր գնահատելով պետականաշինության գործում վետերանների ունեցած ավանդն ու շարունակվող ազգանվեր գործունեությունը` Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ Երեւանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում շարունակելու է մշտապես աջակցել միավորման նախաձեռնություններին.  “Ինչպես մեր, այնպես էլ գալիք սերունդներն, անկասկած, երախտապարտ կլինեն ձեր սերնդին, որ թե՛ Հայրենական մեծ պատերազմում եւ թե՛ նաեւ Արցախյան ազատամարտում տարած հաղթանակներով մշտապես բարձր եք պահել հայ ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը: Եվ այսօր նաեւ ձե՛ր շնորհիվ է, որ մենք ունենք պետություն ու այսօր, ձեզ հետ միասին, շարունակում ենք անել հնարավորը՝ մեր պետության կայացման ու հզորացման համար: Եվ համոզված եղեք, որ Երեւանի քաղաքապետարանը մշտապես լինելու է մեր բոլոր վետերանների կողքին, նաեւ, ըստ ամենայնի, աջակցելու է ՀՀ վետերանների միությանը կյանքի կոչել բոլոր այն նախաձեռնությունները, որոնք միտված են էլ ավելի հզորացնելու մեր երկիրը”,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար եւ առանձնակի կարեւորելով միավորման եւ վետերանների նկատմամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանի ցուցաբերած մշտական հոգածությունն ու հետեւողական աջակցությունը՝ ՀՀ վետերանների խորհրդի նախագահ, գնդապետ Սիմոն Եսայանն էլ իր հերթին վստահեցրել է, որ շարունակելու են իրենց նպաստը բերել պետության զարգացման ու կայացման շնորհակալ գործում:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության

եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ