18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

ԵԽԽՎ պատվիրակությունը՝ ՀՀ ոստիկանությունում

Հունիսի 18-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանն ընդունեց   ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով  համազեկուցողներ Աքսել Ֆիշերի և Ալան Միլի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ Արթուր Օսիկյանը անդրադարձավ Հայաստանի ոստիկանության բարեփոխումների ծրագրի շրջանակում վերջին երկու տարիներին իրականացված աշխատանքներին, մասնավորապես՝ ոստիկանի կերպարի և մտածողության փոփոխության, ոստիկանության կառուցվածքային բարեփոխման, ենթակառուցվածքների ձևավորման, հասարակական վստահության ամրապնդման, ոստիկանության ծառայողների կողմից իրավախախտումների կանխարգելման ու բացահայտման, կոռուպցիայի դեմ պայքարի և մի շարք այլ ուղղություններով:

Համազեկուցողները շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նշեցին, որ իրենց խնդիրը բարեփոխումների ճանապարհին Հայաստանին, մասնավորապես՝ ոստիկանությանը սատարելն է, որի վերափոխման գործընթացը հասարակությունն ամենակարևորներից մեկն է համարում:

Համազեկուցողներին հետաքրքրում էր ոստիկանության համագործակցությունը քաղաքացիական հասարակության ինստիտուտների հետ, քաղաքացիների դիմում-բողոքների քննարկման շարժընթացը, անմեղության կանխավարկածի պահպանման խնդիրը հետաքննության և նախաքննության փուլում, ընտանեկան բռնությունների հակազդման, ոստիկանության գործունեության հանրային վերահսկողության խնդիրները:

Հյուրերի բոլոր հարցադրումներին տրվեցին լիարժեք ու սպառիչ պատասխաններ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ