28 Հունիսի, Saturday, 2025
KFC

Առանձին բուժհաստատություններ երեխաներին մերժում են իրենց հասանելիք անվճար դեղերը. Օմբուդսմեն

Հաճախակի են դեպքերը, երբ ծնողները տեղեկացված չեն իրենց երեխաների համար անվճար դեղեր ձեռք բերելու հնարավորության մասին: Բուժհաստատությունների կողմից դեղերի տրամադրումը երբեմն մերժվում է դրանց անբավարար քանակության պատճառաբանությամբ: Մինչդեռ, Առողջապահության նախարարի հրամանով հաստատված է դեղերի ցանկ, որտեղ ընդգրկված դեղերը բուժհաստատությունների կողմից  պետք է տրամադրվեն  անհրաժեշտ քանակով եւ անվճար:

Դեռեւս 2006թ. Կառավարությունն ընդունել է որոշում այն մասին, որ մինչեւ յոթ տարեկան երեխաներն իրավունք ունեն օգտվելու անվճար դեղեր ձեռք բերելու արտոնությունից, իսկ հաշմանդամություն ունեցող երեխաները հիշյալ արտոնությունից կարող են օգտվել ավելի երկար՝ մինչեւ չափահաս դառնալը:

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը, կարեւորելով  երեխաների առողջության պահպանման իրավունքը, հորդորում է բուժհաստատություններին բարեխիղճ կերպով ապահովել անվճար դեղեր ստանալու երեխաների իրավունքը, իսկ ծնողներին` հետեւողական լինել  եւ անհրաժեշտության դեպքում օգտվել այդ իրավունքից:

Բոլոր այն դեպքերում, երբ բուժհաստատություները կմերժեն համապատասխան դեղերի տրամադրումը կամ կտրամադրեն դրանք ոչ բավարար քանակությամբ, կարղ եք ահազանգել Պաշտպանի 116 թեժ գծին: 

 

Պաշտպանի Աշխատակազմ

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ